26 տարեկանում կապիտանի կոչում է ստացել․ ՊԵԿ աշխատակիցները վրդովված են․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Մենք տեղեկացրել էինք, որ անցած տարի ընդամենը 4 ամսում ՊԵԿ գլխավոր օպերլիազորից պետի տեղակալ դարձած Սերժ Սարգսյանի օգնականի թոռը, ՊԵԿ փոքր հարկ վճարողների հարկային տեսչության վարչության պետ Տիգրան Զաքարյանի որդին՝ Նարեկ Զաքարյանը, ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ավելի ցածր օղակում որպես տեսուչ։
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, սակայն, չի թողել, որ կրտսեր Զաքարյանը նեղվի պաշտոնի իջեցումից, և օրերս մեկ այլ հրամանով Նարեկ Զաքարյանին շնորհվել է հարկային ծառայողի կապիտանի կոչում։ Համեմատության համար նշենք, որ ՊԵԿ երկարաբնակ աշխատողները այս կոչմանը չեն հասնում անգամ 10 և ավելի տարի ՊԵԿ-ում աշխատելուց հետո։ Հենց այս փաստը վրդովեցրել է ՊԵԿ բազմաթիվ աշխատողների, որ 26 տարեկան երիտասարդը կարող է արտահերթ կապիտանի կոչում ստանալ, իսկ իրենք՝ ոչ։ Նշենք, որ կոչումը ենթադրում է աշխատավարձի հավելագրում, դե իսկ ՊԵԿ-ում նաև հսկայական պարգևավճարներ։ Ասում են՝ Անանյանը այսպիսով իր շնորհակալությունն է հայտնել Զաքարյաններին, որոնց էլ նա է պարտական»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
ՀՐԱՏԱՊ․ ՌՈ պետն ու ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետն ազատվեցին պաշտոնից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ՀՀ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին եւ Զինված ուժերի բարոյահոգեբան...
ՌՈ պետին և Ալեքսան Ալեքսանյանին պաշտոնից հեռացնելու առաջարկությունները ուղարկել են նախագահի
ՀՀ նախագահի աշխատակազմը ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացել է Ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանին և ԶՈւ բարոյահոգեբան...
Երկու շաբաթով կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի անցակետով անձանց մուտքը Հայաստան․ Նիկոլ Փաշինյան
Կառավարությունը արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցն...