ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիրիացին դստերը սովորեցնում է ռմբակոծություններին բարձր ծիծաղով արձագանքել
Բրիտանական The Guardian պարբերականը հրապարակել է հուզիչ տեսանյութ, որը վերաբերում է տարիներ շարունակ Սիրիայում ծավալվող քաղաքացիական պատերազմին և ցույց է տալիս՝ ինչպես են սիրիացիները փորձում համակերպվել ստեղծված իրավիճակի հետ:
Տեսանյութի հերոսները Աբդուլլահ Մոհամադ անունով տղամարդն ու նրա երեքամյա դուստրը՝ Սալվան են: Հայրը փորձում է երեխային սովորեցնել հաճախ հնչող ռմբակոծությունների ձայնին վախի և լացի փոխարեն ծիծաղով արձագանքել:
Նշվում է, որ ընտանիքը ռազմական գործողությունների էպիկենտրոն հանդիսացող Իդլիբից տեղափոխվել է Սարմադա շրջան:
Ընտանիքի հայրը փորձում է երեխային «բուժել» պատերազմի հասցրած տրավմայից՝ համոզելով, որ ընկնող ռումբերի ձայնը պարզապես խաղի մի մասն է: Նա դստերն ասում է, որ ամեն անգամ ընկնող ռումբի ձայնը լսելիս, նա պետք է բարձր ծիծաղի:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պանամայում հայտնաբերվել է հինգ տոննա կոկաին պարունակող սուզանավ
Panamanian National Air Service Senan-ը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնում է, որ հայտնաբերել են 5 տոննա կոկաին տեղափոխող...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրանում հիվանդանոց են ազատել հատուկ կորոնավիրուսով հիվանդների համար
Իրանում կորոնավիրուսի վարակման 3 նոր դեպք է արձանագրվել: Հիվանդները գտնվում են Ղոմ և Արաք քաղաքներում:Ավելի վաղ Ղոմում կ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինայում քարկոծել են Ուհանից ուկրաինացիների տեղափոխող ավտոբուսը
Ուկրաինայի Նովիե Սանժարի բնակավայրում անկարգություններ են եղել Ուհանից տարհանված, կարանտինում գտնվող անձանց հետ կապված:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանի դեռ ես նախագահ եմ, մենք չենք ունենա ծնող N1, այլ կունենան հայր և մայր. Պուտին
«Քանի դեռ ես նախագահ եմ, մենք չենք ունենա ծնող N1, այլ կունենան հայր և մայր»,- այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմի...