Թուրքիան լրացուցիչ զրահատեխնիկա է ուղարկել Սիրիա
Վերջին շրջանում Սիրիայում լարված մթնոլորտն ավելի է թեժացել թուրքական զինուժի և Սիրիայի կառավարական զորքերի միջև: Կողմերը չեն դադարում մեկը մյուսին սպառնալ պատասխան ռազմագործողություններով, հայտնում է ermenihaber-ը։
Այս ամենի ֆոնին Թուրքիան շարունակում է լրացուցիչ զինտեխնիկա ուղարկել Սիրիայի իր դիտակետեր:
Ըստ թուրքական կողմի՝ Սիրիայի Իդլիբ նահանգի հարավային և արևելյան շրջաններ թուրք զինվորականներ ուղարկելու և զինտեխնիկան համալրելու նպատակն է «պաշտպանել իր դիտակետերը Սիրիայում և կանխել փախստականների հոսքը դեպի Թուրքիա»:
Նշվում է, որ զրահատեխնիկայով բեռնված ավտոշարասյունը արդեն հատել է թուրք-սիրիական սահմանը:
Հիշեցնենք, որ Սիրիայի Իդլիբ նահանգում վերջին 2 շաբաթվա ընթացքում Սիրիայի կառավարական բանակի հրետակոծության հետևանքով թուրքական բանակի 13 զինծառայող է սպանվել:
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետը հանդիպում է Դավիթ Տոնոյանի ու Արտակ Դավթյանի հետ
Քիչ առաջ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետ...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
ՀՐԱՏԱՊ․ ՌՈ պետն ու ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետն ազատվեցին պաշտոնից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ՀՀ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին եւ Զինված ուժերի բարոյահոգեբան...
ՌՈ պետին և Ալեքսան Ալեքսանյանին պաշտոնից հեռացնելու առաջարկությունները ուղարկել են նախագահի
ՀՀ նախագահի աշխատակազմը ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացել է Ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանին և ԶՈւ բարոյահոգեբան...