Անկարայում քրիստոնյաների գերեզմանները պղծելու համար 6 դեռահաս է ձերբակալվել
Անկարայի Մամաք թաղամասի Օրթաքյոյ գերեզմանատանը քրիստոնյաների գերեզմանները պղծած 6 դեռահասները բերման են ենթարկվել: Այս մասին տեղեկացնում է sozcu.com.tr կայքը` հղում անելով Անկարայի նահանգապետարանին:
Վանդալները գերեզմանատանը պղծել են քրիստոնյաների 20 շիրիմ, կոտրել են տապանաքարերը: Վանդալները բռնվել են գերեզմանատան անվտանգության աշխատակիցների կողմից: Ոստիկանությունում հարցաքննվելուց հետո նրանք ազատ են արձակվել:
Նահանգապետարանի տարածած հայտարարության մեջ ասված է, որ փետրվարի 7-ին քրիստոնյաների գերեզմանների դեմ վանդալիզմ կատարելու կասկածանքով, Անկարայի ոստիկանական գրասենյակի կողմից ձերբակալվել է 15-16 տարեկան վեց դեռահաս, գործը փոխանցվել է դատախազություն:
Նմանատիպ հոդվածներ
Կանաչ ժամ եկեղեցու հարակից տարածքում այծյամ է հայտնաբերվել
Այսօր ԱԻՊԾ Շուշիի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնում ահազանգ է ստացվել է, որ Շուշի քաղաքի Կանաչ ժամ եկեղեցու հարակի...
Ռեջեփ Էրդողանը կմեկնի Բաքու
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը փետրվարի 25-ին կմեկնի Բաքու, հաղորդում է Report-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին...
Diamond Princess-ում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 99 դեպք
Ճապոնական Յոկոհամա քաղաքի նավահանգստում կարանտինի մեջ գտնվող Diamond Princess զբոսանավում հայտնաբերվել է կորոնավիրուսով...
«Favipiravir»․ ճապոնական ընկերությունն սկսել է կորոնավիրուսի դեմ դեղամիջոցի արտադրություն
Չինական Չժեցզյան նահանգում նրանք սկսվել է «Favipiravir» դեղամիջոցի արտադրությունը, որը, ըստ չինացի մասնագետների արդյունա...