«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մասնակցելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին
«ԲՀԿ-ն մշտապես կողմ է եղել ուղիղ ժողովրդավարության կարևորագույն գործիքին՝ հանրաքվեին, բայց մենք չենք կարող որևէ մասնակցություն ունենալ իրավական առումով այս խոցելի գործընթացին»,- ԲՀԿ քաղաքական խորհրդի նիտից հետո ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ մեջբերելով կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խոսքը։
Զոհրաբյանը նշեց, որ սահմանարդական փոփոխությունների նախագիծ ներկայացնելու պահից իշխանությունները իրավական հարթությունից հարցը տեղափոխել են քաղաքկան հարթություն խնդիրը վերածելով սև-սպիտակի կործանարար հակամարտության։
«ԲՀԿ-ի համար մեր հասարակության մեջ ջրբաժաններ ու բարիկադներ ստեղծելու գործելաոճը մշտապես եղել է անընդունելի։ Ժամանակն է վերջապես փակել հնի ու նորի անպտուղ առճակատման այս էջը, և մեր բոլորի հավաքական ներուժն ուղղել մեր երկրի և ժողովրդի համար ավելի բարեկեցիկ և բարգավաճ ապագա ստեղծելու գործին»,- ասաց Զոհրաբյանը։
Կուսակցության քաղաքական խորհրդի բոլոր անդամների, տարածքային կառույցների պատասխանատուների, պատգամավորների միաձայն որոշմամբ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի մասնակցելու Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին:
Նմանատիպ հոդվածներ
ԼՂ հարցի քննարկում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ՝ Մյունխենում
Մյունխենի Անվտանգության համաժողովում փետրվարի 15-ին նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում Հայաստանի վարչապետ Ն...
Զինվոներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ
Araratnews.am-ը վաղ առավոտյան տեղեկություն է ստացել, որ երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող...
«Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքի իր էջում գրել է․ «1. Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչ...
Վարչապետը հանդիպում է Դավիթ Տոնոյանի ու Արտակ Դավթյանի հետ
Քիչ առաջ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետ...