Զինված ուժերում ներքին պատճառներով արձանագրվող մահվան դեպքերը ներսից ջլատում են բանակը․ պատգամավոր
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր ժամը 11:30-ի սահմանում, Արցախի Պաշտպանության բանակի (ՊԲ) հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը և Տիգրան Հուսիկի Մխոյանը: Գրեթե նույն ժամին՝ ժամը 13:00-ի սահմանում էլ, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Հուսիկի Մխոյանը:
Խորապես ցավակցում եմ զոհված զինծառայողների ընտանիքներին, ծառակիցներին և կիսում եմ նրանց վիշտը։
Միևնույն ժամանակ չեմ կարող չարձանագրել, որ զինված ուժերում կատարվող նման դեպքերն արդեն վաղուց բացառությունից վերածվել են օրինաչափության։ Այս տարվա ընթացքում չպարզված հանգամանքներում զոհվել կամ ինքնասպան են եղել մեկ տասնյակից ավելի երիտասադներ։ Սա իսկական աղետ է մեր զինված ուժերի, պետության ու հասարակության համար ընդհանրապես։ Թվացյալ հրադադարի ռեժիմում գտնվող երկրի զինված ուժերում ներքին պատճառներով արձանագրվող մահվան դեպքերը ներսից ջլատում ու բարոյալքում են բանակը՝ անդառնալի վնաս հասցնելով նրա մարտունակությանը։
Այս ընթացքը պետք է կասեցվի, պետք է կասեցվի օր առաջ, ժամ առաջ, քանի որ այն արդեն իսկ լրջագույն վտանգ է ներկայացնում մեր ազգային անվտանգությանն ու պաշտպանունակությանը։ Որպես Ազգային Ժողովի պատգամավոր՝ առաջիկայում պատրաստվում եմ հանդես գալ բանակում ինքնասպանության հասցնելու դեպքերի համար պատիժը խստացնող օրենսդրական նախաձեռնությամբ։ Միևնույն ժամանակ գտնում եմ, որ վերջին շրջանի թույլատրելիության սահմանը հատող մահվան դեպքերը ուսումնասիրելու ու քննելու նպատակով Ազգային Ժողովում պետք է ստեղծել աշխատանքային խումբ՝ զինված ուժերի ղեկավարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում արձանագրվող մահվան դեպքերի պատճառները քննարկելու ու նմանատիպ դեպքերը կանխարգելելու նպատակով։ Աշխատանքային խումբ ստեղծելու համապատասխան առաջարկը ներկայացրել եմ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցրերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին»:
Նմանատիպ հոդվածներ
ԼՂ հարցի քննարկում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ՝ Մյունխենում
Մյունխենի Անվտանգության համաժողովում փետրվարի 15-ին նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում Հայաստանի վարչապետ Ն...
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քա...
Զինվոներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ
Araratnews.am-ը վաղ առավոտյան տեղեկություն է ստացել, որ երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող...
«Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքի իր էջում գրել է․ «1. Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչ...