ԽՍՀՄ Խնայբանկի ավանդերի դիմաց փոխհատուցում կստանան նաև 1935-1936 թվականներին ծնվածները
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կառավարությանը ներկայացրեց նախագիծ, որով նախատեսվում է 2020 թվականին շարունակել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը մինչև 1936 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց, ինչպես նաև կառավարության սահմանած այլ սոցիալական խմբերին` կառավարության սահմանած կարգով:
Այդ մասին հարցը բարձրացրել էին նաև նախորդ օրը Ազգային ժողովում՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ: Կառավարությունը նախագիծն ընդունեց միաձայն:
«Փոխհատուցման իրավունք ունեն նաև ՀՀ պաշտպանության համար մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների համար չօգտագործվող և հակառակորդի գնդակոծման դեպքեր ունեցող սահմանամերձ համայնքներում 2014-ի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք: Սակայն գործող կարգավորումներով պարտադիր ժամկետային զինծառայության զորակոչված անձինք բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից դուրս գալու պատճառով չեն կարողանում իրացնել իրենց այս իրավունքը: Ուստի՝ նախագծով առաջարկվում է այդ անձանց համար սահմանել դրույթ՝ ավանդի ստացումից օգտվելու իրավունքի համար: Այս ծրագրի համար նախատեսվել է 1,2 մլրդ դրամ»:
Նախագծով առաջարկվում է ավանդների տրամադրման իրավունք վերապահել նաև 1935 և 1936 թվականներին ծնված անձանց, ինչպես նաև այդ համայնքներից զորակոչված՝ 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնված անձանց:
Նմանատիպ հոդվածներ
Զինվոներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ
Araratnews.am-ը վաղ առավոտյան տեղեկություն է ստացել, որ երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող...
ԼՂ հարցի քննարկում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ՝ Մյունխենում
Մյունխենի Անվտանգության համաժողովում փետրվարի 15-ին նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում Հայաստանի վարչապետ Ն...
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քա...
«Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքի իր էջում գրել է․ «1. Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչ...