««Իմ քայլ»-ում Միքայել Մինասյանի կողմից ներդրված քանի՞ պատգամավոր կա․ մանրամասներով տեղյակ ենք». Կարպիս Փաշոյան
Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իհարկե, Միքայել Մինասյանը Հայաստանի ամենագերագնահատված ու չափազանցված գործիչներից մեկն է, բայց, այնուամենայնիվ, նրա հետ կապված մի հարց եմ ուզում տալ։
«Իմ քայլը» դաշինքում Միքայել Մինասյանի կողմից ներդրված քանի՞ պատգամավոր կա։ Եվ ընդհանրապես այդ դաշինքում քանի՞ նախկին հանրապետականներ կան։ 4-5 կուսակցություն փոխածները քանի՞սն են։
Նախկինում (չի բացառվում նաև հիմա) տարբեր օլիգարխների հաճախորդ և կամակատար քանի՞ պատգամավորներ կան։
Անձնական-էմոցիոնալ կապերն էլ ձեզ նվեր։
Ընկերներ, այդ բարձր ամբիոնից սրա նրա անցյալը քննարկելուց առաջ հիշեք, որ դուք էլ բավականին հարուստ անցյալ ունեք և մենք ամենայն մանրամասներով տեղյակ ենք այդ ամենի մասին։
Եվ ուրեմն՝ հանգիստ նստեք տեղներդ»:
Նմանատիպ հոդվածներ
Զինվոներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ
Araratnews.am-ը վաղ առավոտյան տեղեկություն է ստացել, որ երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող...
ԼՂ հարցի քննարկում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ՝ Մյունխենում
Մյունխենի Անվտանգության համաժողովում փետրվարի 15-ին նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում Հայաստանի վարչապետ Ն...
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քա...
«Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքի իր էջում գրել է․ «1. Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչ...