«Բարգավաճ Հայաստանը»-ը կողմ է հակածխախոտային օրինագծին
ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, ըստ էության, կողմ է հակածխախոտային օրինագծին: Այս մասին ԱԺ-ում նախագծի քննարկմանը հայտնեց խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Մենք կողմ ենք սրան: Սա նոր մշակույթ կբերի և ծխելու նկատմամբ ահագնացող ծարավը կկարողանանք սահմանափակել»,-ասաց Մելքումյանը:
Նա նշեց՝ ԵԱՏՄ շրջանակում ստանձնած պարտավորությունների պահպանման առումով առաջին ընթերցմամբ քննարկմանը ներկայացված նախագծում որոշակի հակասություն կային: «Հիմա մենք տեսանք, որ այդ խնդիրն առժամանակ լուծվել է: Մենք պայմանավորվել էինք, որ այդ կանոնակարգը պետք է մշակվի: Ավելին, փաստորեն օրենք ներկայացնողները ցանկություն են հայտնել, որ Հայաստանը նախաձեռնի ողջ ԵԱՏՄ տարածում ծխախոտի տուփը միատեսակ դարձնելու հարցը»,-ասաց պատգամավորն ու առաջարկեց դիտարկել նաև, թե Հայաստանում արտադրվող ֆիլմերում ծխելն ինչ չափով է գովազդվում: Նկատեց, որ այդ հարցը կարծես թե բաց է մնացել:
Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին օրենքի նախագծի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է ծխելն արգելել հանրային փակ տարածքներում և հանրային սննդի բոլոր օբյեկտներում՝ անկախ այդ օբյեկտների փակ կամ բաց լինելուց: ԱԺ-ում նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 2019-ի դեկտեմբերի 10-ին: Այդ տարբերակով առաջարկվում էր արգելել ծխախոտի օգտագործումը հանրային փակ և կիսափակ տարածքներում:
Նմանատիպ հոդվածներ
Զինվոներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ
Araratnews.am-ը վաղ առավոտյան տեղեկություն է ստացել, որ երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող...
ԼՂ հարցի քննարկում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ՝ Մյունխենում
Մյունխենի Անվտանգության համաժողովում փետրվարի 15-ին նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում Հայաստանի վարչապետ Ն...
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քա...
«Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքի իր էջում գրել է․ «1. Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչ...