ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կրթության մասին օրինագիծը
Այսօր ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:
Ըստ նախագծի՝ միջին մասնագիտական եւ նախնական կրթական հաստատություններում ուսանողները կարող են սովորել նաեւ վճարովի հիմունքներով: Այժմ այս հաստատություններում սովորում են միայն անվճար հիմունքներով՝ սահմանափակ քանակությամբ ուսանողներ:
Ինչպես երեկ ասաց օրինագծի հիմնական զեկուցող, «Իմ քայլը» խմբագրության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը՝ սա հնարավորություն կտա կրթական այս հաստատություններին հոգալ իրենց կարիքները, ուսուցիչներին տալ ավելի բարձր աշխատավարձ, հետեւաբար՝ բարձրացնել կրթության որակը:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, սակայն, չէր կիսում այդ տեսակետն ու պնդում էր, որ այսպես ավելացվելու են ոլորտի բալաստային տեղերը: Նրա համոզմամբ՝ մարդիկ ամենաշատն ընտրում են այ-թի, բժշկության եւ հաշվապահության ոլորտները, սակայն դրանցից երկուսի՝ բժշկության եւ հաշվապահության ոլորտում այլեւս պահանջարկ չկա:
Այնուամենայնիվ, ԱԺ ներկա բոլոր պատգամավորները կողմ քվեարկեցին օրինագծին, միայն 2-ը՝ ձեռնպահ մնացին:
Նմանատիպ հոդվածներ
Զինվոներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ
Araratnews.am-ը վաղ առավոտյան տեղեկություն է ստացել, որ երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող...
ԼՂ հարցի քննարկում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ՝ Մյունխենում
Մյունխենի Անվտանգության համաժողովում փետրվարի 15-ին նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում Հայաստանի վարչապետ Ն...
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քա...
«Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքի իր էջում գրել է․ «1. Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչ...