Ալեն Սիմոնյանը ԵԼՔ դաշինքի առաջին համար է ընտրել Էդմոն Մարուքյանին․ Դավիթ Խաժակյան
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ, ԼՀԿ անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում արել, թե Ալեն Սիմոնյանը, որը լայն ժպիտով սելֆի է անում Էդմոն Մարուքյանի հետ, «Ելք» դաշինքի առաջին համար է ընտրել հենց Մարուքյանին։
«Երեկ առաջին անգամ Ալեն Սիմոնյանը իր դեմքով (ոչ ֆեյքով) տարածեց Էդմոն Մարուքյանի ու Սերժ Սարգսյանի հայտնի և լուսաբանված հանդիպման նկարը որպես մեծ կոմպրոմատ ընդդեմ Մարուքյանի:
Բայց ՔՊ վարչության անդամ Ալեն Սիմոնյանը, շատ լավ իմանալով այդ «կոմպրոմատային» իրադարձության և լուսանկարի մասին, ոչ վաղ անցյալում իր մյուս գործընկերների հետ միասին փակ գաղտնի քվեարկությամբ ԵԼՔ դաշինքի առաջին համար ընտրեց Էդմոն Մարուքյանին։ Սա սեփական ինքնության հետ չհաշտվելու և քաղաքական անցյալն ուրանալու ցցուն դեպք է: Թեպետ հասկանալի է, որ Ալենը ավելին չի կարող առաջարկել Փաշինյանին Մարուքյանի հետ բանավեճում։ Նրա ծառայությունները սահմանափակվում են այսքանով։
Ես կրկին ցավով եմ արձանագրում, որ որպես ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավար չեմ կարողացել Ալենի մեջ սերմանել հետևողականությունը սեփական անցած ճանապարհի նկատմամբ, որը եթե ստացվեր, գուցե ՔՊ վարչությունն իրեն կընտրեր որպես Երևանի քաղաքապետի թեկնածու։ Երբեմնի գործընկերոջս վրա այդ էջը ունեցել է իր ազդեցությունը, որի հետևանքները տեսնում ենք այս օրերին։
Հ. Գ. Մեկնաբանություններում կարող եք դիտել այն տեսանյութը, որից րոպեներ առաջ Ալենը, ով լայն ժպիտով սելֆի է անում Մարուքյանի հետ, ընտրել է Մարուքյանին որպես ԵԼՔ դաշինքի առաջին համար»,-գրել է Խաժակյանը:
Նմանատիպ հոդվածներ
ԼՂ հարցի քննարկում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ՝ Մյունխենում
Մյունխենի Անվտանգության համաժողովում փետրվարի 15-ին նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում Հայաստանի վարչապետ Ն...
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քա...
Զինվոներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ
Araratnews.am-ը վաղ առավոտյան տեղեկություն է ստացել, որ երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող...
«Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքի իր էջում գրել է․ «1. Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչ...