«Ժամանակ». Պետությանը 1.7 մլրդ դրամի վնաս հասցրած փոխնախարարը Արթուր Աֆրիկյանն է
«Ժամանակ» թերթը գրում է. «Փետրվարի 8-ին Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրեց, որ պետությանը ավելի քան 1,7 մլրդ դրամի վնաս հասցնելու համար միջազգային հետախուզում է հայտարարվել ֆինանսների նախկին փոխնախարարի նկատմամբ, և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ այս գործով անցնող մեղադրյալը ֆինանսների նախկին փոխնախարար Արթուր Աֆրիկյանն է։ Նա պաշտոնավարել է ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ժամանակ՝ 2014-2016 թվականներին։ Մինչ այդ էլ Աֆրիկյանը ՊԵԿ փոխնախագահ էր։
Առհասարակ, Արթուր Աֆրիկյանը, սկսած 1980-ականներից, աշխատել է հարկային և մաքսային մարմիններում՝ ցածր օղակներից հասնելով փոխնախարարի պաշտոնի։
Արթուր Աֆրիկյանն անպաշտոն մնաց միայն այն ժամանակ, երբ վարչապետ դարձավ Կարեն Կարապետյանը և ՊԵԿ նախագահ դարձրեց իր մտերիմ Վարդան Հարությունյանին։ Մինչ այդ, սակայն, Աֆրիկյանին հաջողվել էր հսկայական կարողություն դիզել, բիզնեսներ ունենալ արտերկրում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Վերմիշյանը գործում ներգրավված է որպես կաշառք ստացող, իսկ Ջոն Ֆարխոյանը՝ կաշառք տվող
Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ: Ֆարխոյանը գո...
Գործուղումների վրա ամենաշատը ծախսած պաշտոնյան Արմեն Սարգսյանն է` 123 միլիոն դրամ «Փաստինֆո»
Գործուղումների վրա ամենաշատ գումար ծախսած պաշտոնյան ՀՀ նախագահն է՝ շուրջ 123 մլն դրամ։ Այս մասին են գրում է «Փաստինֆո»-ն...
Սպասվում է բուք և ձյան առատ տեղումներ. Սուրենյան
Օդերևութաբան Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Փետրվարի 8-ին կեսօրից հետո` դեպի երեկո...