«Ժամանակ»․ Ո՞վ է պետությանը 1,7 մլրդ դրամի վնաս հասցրած նախկին փոխնախարարը
«Ժամանակ» թերթը գրում է. «Փետրվարի 8-ին Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրեց, որ պետությանը ավելի քան 1,7 մլրդ դրամի վնաս հասցնելու համար միջազգային հետախուզում է հայտարարվել ֆինանսների նախկին փոխնախարարի նկատմամբ, և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ այս գործով անցնող մեղադրյալը ֆինանսների նախկին փոխնախարար Արթուր Աֆրիկյանն է։ Նա պաշտոնավարել է ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ժամանակ՝ 2014-2016 թվականներին։ Մինչ այդ էլ Աֆրիկյանը ՊԵԿ փոխնախագահ էր։
Առհասարակ, Արթուր Աֆրիկյանը, սկսած 1980-ականներից, աշխատել է հարկային և մաքսային մարմիններում՝ ցածր օղակներից հասնելով փոխնախարարի պաշտոնի։ Արթուր Աֆրիկյանն անպաշտոն մնաց միայն այն ժամանակ, երբ վարչապետ դարձավ Կարեն Կարապետյանը և ՊԵԿ նախագահ դարձրեց իր մտերիմ Վարդան Հարությունյանին։ Մինչ այդ, սակայն, Աֆրիկյանին հաջողվել էր հսկայական կարողություն դիզել, բիզնեսներ ունենալ արտերկրում»։
Մանրամասները՝ թերթի համարում:
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քա...
ԼՂ հարցի քննարկում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ՝ Մյունխենում
Մյունխենի Անվտանգության համաժողովում փետրվարի 15-ին նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում Հայաստանի վարչապետ Ն...
Զինվոներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ
Araratnews.am-ը վաղ առավոտյան տեղեկություն է ստացել, որ երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող...
«Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքի իր էջում գրել է․ «1. Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչ...