ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դուք կարայի՞ք Սերժ Սարգսյանի ներկայությամբ տենց խոսեիք». սուր բանավեճ Փաշինյանի և Մարուքյանի միջև

Այսօր խորհրադարանում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցով դիմեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Վերջինիս և վարչապետի միջև տեղի ունեցավ սուր բանավեճ:

 

Եթե գալու եք այստեղ ուժեղ ելույթ ունենաք, հետո Սիսակին ասեք՝ մի հատ հարց կտաս, գամ ելույթս սրբագրեմ, բան անեմ, արդարանամ, իմաստը ո՞րն է: Խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հարցրեց Էդմոն Մարուքյանը. «Մի բան էլ հարցնեմ՝ կարող ա՞ Ձեր ֆեյսբուքի աքաունթը գողացել են: Ինչո՞ւ է խորհրդարանի նիստն այդպես անլրջացվում: Ես իմ ելույթում Ձեզ հարցրել եմ, դուք հաստատել եք, որ նկատի եք ունեցել այն, ինչ ես ասել եմ: Դրանից հետո սրբագրել չի լինելու: Դա ամբողջատիրական բնույթի մտախողության ելույթ էր առ այն, որ իրավական պաշտպանության որևէ միջոց ձեռնարկողը կհամարվի հակապետական ուժ: Իրավական պետության մեջ այդպես չի կարող լինել: Այլակարծության հարգանք չկա»:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ամբիոնից ասել է այն, ինչ ասել է այն ժամանակ. «Ինձ միշտ թվացել է, որ մենք նույն դաշտում ենք եղել՝ հակապետական ենք համարել այն ուժերին, ովքեր խոչընդոտում են ժողովրդի ազատ կամարտահայտմանը: Ես հիմա տեսնում եմ, թե Դուք հեղափոխությունից հետո ոնց եք… Եկեք նայենք Ձեր ելույթները Սերժ Սարգսյանի ժամանակ, նայենք Ձեր տոնը, բառապաշարը, ոռդինգ, համեմատենք հիմիկվա հետ: Վայելեք ազատությունը, որը հեղափոխությունը Ձեզ բերել է: Բայց գոնե ընդունեք դա: Դուք կարո՞ղ էիք Սերժ Սարգսյանի հետ էտպես խոսել: Որևէ վարչապետի ներկայությամբ այսպես չէիք խոսի: Ես հասկանում եմ, որ կարող ա էտ աթոռից է (Մարուքյանը հիմա նստում է Նիկոլ Փաշինյանի աթռոին)»:

 

Նիկոլ Փաշինյանը նաև բացառեց, որ Վանաձորում Լուսավոր Հայաստանի դեմ հանձնարարական է տվել. «Եթե ձեզ սպառնում եմ, ապացույցը տվեք, գնանք բռնենք պատժենք: Դուք ասել եք, որ ձեզ սպառնացել են, ես ԱԱԾ-ին հանձնարարել եմ, որ գտնեն սպառնացողներին: Հիմա Դուք մտածում եք, որ ես պետք է ձեզ սպառնամ, Ձեր հետևից մարդ ուղարկեմ, Ձեր ավտոն վառեմ: Լո՞ւրջ եք ասում: Չեմ ուզում կոպիտ բան ասեմ, ուղարկողների առաջ շատ բարեհամբույր, ժպիտի մեղմ դոզայով եք խոսացել: Բայց ես դեմ չեմ, վայելեք սա, հարձակվեք մեզ վրա: Նկատի ունեմ՝ քաղաքական»:

 

Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ինքը 7 տարի պատգամավոր է եղել, այդ ընթացքում Սերժ Սագսյանը մեկ անգամ է մտել դահլիճ. « Ես երկու ելույթի հնարավորություն եմ ունեցել, երկու անգամ էլ նայել եմ աչքերի մեջ ու ասել եմ այն, ինչ մտածում եմ: Դրանից առաջ  նույնն արել եմ Կարեն Կարապետյանի, Հովիկ Աբրահամյանի, Տիգրան Սարգսյանի մասով: Ես զարմանում եմ, իշխանությունը խնդի՞ր է առաջացնում հիշողության հետ: Էտ որտե՞ղ ենք սփրթնած եղել: Իրավապաշտպան ժամանակ եմ սփրթնած եղե՞լ: Ինչ վերաբերում է Վանաձորի աուդիտին, ապա գտեք, թե ովքեր են անողները: Ինչ վերաբերում է տոնին, ապա ես պատասխանել եմ այն տոնով, որով Դուք խոսել եք»:

 

Մանրամասները`  Armlur.am-ի տեսանյութում: 

Քաղաքականություն

Պատահարներ