Սյունիքի մարզպետարանը հորդորում է ռիսկի չդիմել ու չերթևեկել Գորիս-Սիսիան ճանապարհով
Սյունիքի մարզպետարանը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ փետրվարի 11-ի երեկոյից մինչ այժմ սաստիկ բքի պատճառով շարունակում է փակ մնալ Մ2 միջպետական մայրուղու Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը։
«Խորհուրդ է տրվում ռիսկի չդիմել ու չերթևեկել նշված ճանապարհով։ Ճանապարհաշինական կազմակերպություններն իրենց տեխնիկայով պատրաստ են սկսել ճանապարհի մաքրման աշխատանքները՝ բուքը դադարելուն պես․ այս պահին ճանապարհին հնարավոր չէ աշխատանք իրականացնել ուժեղ քամու պատճառով։ ՀՀ ՃՈ և ԱԻՆ աշխատակիցները շարունակում են շուրջօրյա հերթապահությունը ճանապարհին, ինչպես նաև ուժեղացված ռեժիմով աշխատում են Սիսիանի ու Գորիսի բժշկական կենտրոնների շտապ օգնության ծառայությունները՝ անհրաժեշտության դեպքում տեղում լինելու համար։
Տեղեկացնում ենք նաև, որ Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչները, Գորիսի ու Սիսիանի համայնքապետերն այս պահին տեղերում են ու պարբերաբար շրջայցեր են կատարում և պատրաստ են հոգալ այն քաղաքացիների մասին, որոնք մնացել են ճանապարհին ու աջակցության կարիք ունեն։
Նշենք, որ չնայած մարդիկ տեղեկացվում են, որ չարժե շարունակել ճանապարհն ու նշված կառույցները պատրաստ են քաղաքացիներին ապահովել նաև կացարանուվ ու սննդով, բայց շատերը շարունակում են երթևեկել։ Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ պահպանել զգուշություն ու շարունակել ճանապարհը եղանակային պայմանների լավացումից հետո, իսկ օգնության կարիք ունեցող քաղաքացիները կարող են դիմել Սյունիքի մարզպետարան ու Գորիսի և Սիսիանի համայնքապետարաններ»,- տեղեկացնում են մարզպետարանից։

Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Վերմիշյանը գործում ներգրավված է որպես կաշառք ստացող, իսկ Ջոն Ֆարխոյանը՝ կաշառք տվող
Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ: Ֆարխոյանը գո...
Գործուղումների վրա ամենաշատը ծախսած պաշտոնյան Արմեն Սարգսյանն է` 123 միլիոն դրամ «Փաստինֆո»
Գործուղումների վրա ամենաշատ գումար ծախսած պաշտոնյան ՀՀ նախագահն է՝ շուրջ 123 մլն դրամ։ Այս մասին են գրում է «Փաստինֆո»-ն...
Սպասվում է բուք և ձյան առատ տեղումներ. Սուրենյան
Օդերևութաբան Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Փետրվարի 8-ին կեսօրից հետո` դեպի երեկո...