Սուր շնչառական վարակների դեպքերը Հայաստանում նվազել են. դպրոցները փակելու կարիք չկա. Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այսօր ԱԺ–ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ընթացքում կոչ արեց դասերը բոյկոտելու կոչեր չհնչեցնել։
«Ամեն օր, գնահատելով իրավիճակն ու թվերը, մենք ԿԳՄՍ նախարարության հետ որոշում ենք կայացնում` կարիք կա՞ դադարեցնելու դասերը, թե՞ ոչ։ Այսօրվա դրությամբ ես նորից հայտարարում եմ, որ չկա։ Ավելին` այդ բացակայությունների մեծ մասը պարզապես կանխարգելիչ բացակայություններ են։ Այսինքն` իրենք հիվանդ չեն, բայց դպրոց չեն գնում, որ չհիվանդանան»,– ասաց Թորոսյանը։
Նա նշեց նաև, որ առողջապահության նախարարությունն ինքն է կոչ անում հիվանդ երեխաներին դպրոց չուղարկել։ Իսկ դպրոցի մուտքի մոտ երեխաներն ստուգում են անցնում, և ախտանշաններ հայտնաբերելու դեպքում, նրանց ուղարկում են տուն։
«Այսօր 1300 երեխա ենք ուղարկել տուն, նախադպրոցական հաստատություններում ու դպրոցներում սուր շնչառական վարակներով հիվանդացությունը կազմում է 5.8 տոկոս։ Միգուցե եղել են դասարաններ, որտեղ բացակայությունը կազմել է 50, 60 տոկոս, բայց կարող եմ պնդել, որ դրանց մեծ մասը եղել են առողջ երեխաներ, որոնք ուղղակի վախենում են վարակվելուց»,– նշեց Թորոսյանը։
Վերջին տվյալներով` ըստ Թորոսյանի, Հայաստանում սուր շնչառական վարակների նվազում է գրանցվել։
Նշենք, որ կորոնավիրուսի վարակի դեպք Հայաստանում չի գրանցվել։
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Վերմիշյանը գործում ներգրավված է որպես կաշառք ստացող, իսկ Ջոն Ֆարխոյանը՝ կաշառք տվող
Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ: Ֆարխոյանը գո...
Գործուղումների վրա ամենաշատը ծախսած պաշտոնյան Արմեն Սարգսյանն է` 123 միլիոն դրամ «Փաստինֆո»
Գործուղումների վրա ամենաշատ գումար ծախսած պաշտոնյան ՀՀ նախագահն է՝ շուրջ 123 մլն դրամ։ Այս մասին են գրում է «Փաստինֆո»-ն...
Սպասվում է բուք և ձյան առատ տեղումներ. Սուրենյան
Օդերևութաբան Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Փետրվարի 8-ին կեսօրից հետո` դեպի երեկո...