ՍԴ ոչ մի դատավոր ԱԺ-ի շենք չի մտել. ես այսօր խոսել եմ Արարատ Միրզոյանի հետ, նման բան չկա. Ալեն Սիմոնյան
ՍԴ ոչ մի դատավոր Ազգային ժողովի շենք չի մտել. ես այսօր խոսել եմ Արարատ Միրզոյանի հետ, նման բան չկա: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Դիտարկմանը, որ ԱԺ աշխատակազմը պաշտոնապես հաստատել էր, որ ՍԴ դատավորների եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի միջեւ հանդիպումներ են եղել, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Վստահ չեմ, որ հաստատվել է»:
Ավելի վաղ ԱԺաշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր ԱԺ աշխատակազմի պաշտոնական պատասխանն իր հարցին եւ գրել. «Ազգային ժողովի աշխատակազմը գրավոր հաստատեց, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այս օրերին պարբերաբար հանդիպումներ է ունենում ՍԴ առանձին դատավորների հետ, այդ թվում` դատավոր Ֆելիքս Թոխյանի հետ: Փաստորեն ճիշտ էին մամուլի հրապարակումները»:
Հարցին, թե արդյոք իշխանությունը չի աշխատում ՍԴ դատավորների հետ, որպեսզի նրանք հրաժարական տան, ԱԺ փոխնախագահն արձագանքեց. «Աշխատելու խնդիր չկա, վարչապետը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՍԴ դատավորներին, այդ թվում առանձին-առանձին, մենք մեր գործողություններով ցույց են տվել, թե ինչ ենք անում»:
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քա...
Զինվոներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ
Araratnews.am-ը վաղ առավոտյան տեղեկություն է ստացել, որ երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող...
ԼՂ հարցի քննարկում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ՝ Մյունխենում
Մյունխենի Անվտանգության համաժողովում փետրվարի 15-ին նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում Հայաստանի վարչապետ Ն...
«Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքի իր էջում գրել է․ «1. Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչ...