Պատասխանելու ենք Թուրքիայի հարվածներին․ Սիրիայի ԶՈՒ
Վերջին շրջանում Սիրիայում լարված մթնոլորտն ավելի է թեժացել թուրքական և Սիրիայի կառավարական զորքերի միջև: Կողմերը չեն դադարում մեկը մյուսին սպառնալ պատասխան ռազմագործողություններով:
Սիրիայի բանակը փետրվարի 12-ին հայտարարել է, որ պատասխան հարված է հասցնելու Թուրքիայի հարձակումներին:
Նախորդ օրը տարածած հայտարարության մեջ Սիրիայի բանակը Թուրքիային մեղադրել էր Սիրիայի ինքնիշխանությունը խախտելու, Իդլիբում և Հալեպում ընդդիմադիր զանգվածներին աջակցելու մեջ, հայտնում է ermenihaber-ը։
Նշենք, որ նախորդ շաբաթ Սիրիայի Իդլիբ նահանգում կառավարական ուժերի հրետակոծության հետևանքով 13 թուրք զինծառայող էր սպանվել: Այդ կապակցությամբ պաշտոնական Անկարան Իդլիբի իր դիտակետերում լրացուցիչ զինտեխնիկայի մատակարարման ծավալը կտրուկ մեծացրել է:
Թուրքիայի աջակցությունը վայելող Սիրիայի ընդդիմադիր ուժերը թուրք հրետանավորների հետ միասին սկսել են հարվածներ հասցնել Սիրիայի կառավարական ուժերի դիրքերի ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քա...
Զինվոներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ
Araratnews.am-ը վաղ առավոտյան տեղեկություն է ստացել, որ երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող...
ԼՂ հարցի քննարկում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ՝ Մյունխենում
Մյունխենի Անվտանգության համաժողովում փետրվարի 15-ին նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում Հայաստանի վարչապետ Ն...
«Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքի իր էջում գրել է․ «1. Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչ...