Միքայել Մելքումյանն ավտոներկրողների հետ քննարկել է ավտոշուկայի շուրջ ստեղծված իրավիճակը
ՀՀ Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը հանդիպել է ավտոներկրողների հետ: Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է ավտոներկրման գործընթացի և ավտոշուկայի շուրջ ստեղծված իրավիճակը: Նշվել է, որ 2019 թվականին Հայաստան է ներկրվել 189 հազար ավտոմեքենա, որից 22000-ն արտահանվել է Ղազախստան, 37000-ը՝ Ռուսաստան: Մնացած 130000-ը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում: ՀՀ քաղաքացիներն այդ մեքենաների մեծ մասը հետագայում իրացնելու նպատակով վերցրել են վարկեր, ներգրավվել փոխառու միջոցներ: Արտահանման տեսանկյունից ավտոներկրողները մտահոգություն են հայտնել ղազախական շուկայի հետ առաջացած անհամաձայնությունների վերաբերյալ:
Ըստ Միքայել Մելքումյանի՝ հարցի առնչությամբ Կառավարությունն արդեն պետք է բանակցած լիներ ԵԱՏՄ անդամ որոշ երկրների հետ առկա արգելքները հանելու համար, ինչը կնպաստեր շուկայի ակտիվացմանը: Հանձնաժողովի նախագահը վստահեցրել է, որ հարցը կբարձրաձայնի այսօր Կառավարության հետ տեղի ունենալիք հարցուպատասխանի ընթացքում:
«Առաջարկ կանեմ, որպեսզի այս շփումները եռակողմ լինեն՝ ավտոներկրողներ, ԱԺ հանձնաժողով, Կառավարություն»,- նշել է Միքայել Մելքումյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Վերմիշյանը գործում ներգրավված է որպես կաշառք ստացող, իսկ Ջոն Ֆարխոյանը՝ կաշառք տվող
Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ: Ֆարխոյանը գո...
Գործուղումների վրա ամենաշատը ծախսած պաշտոնյան Արմեն Սարգսյանն է` 123 միլիոն դրամ «Փաստինֆո»
Գործուղումների վրա ամենաշատ գումար ծախսած պաշտոնյան ՀՀ նախագահն է՝ շուրջ 123 մլն դրամ։ Այս մասին են գրում է «Փաստինֆո»-ն...
Սպասվում է բուք և ձյան առատ տեղումներ. Սուրենյան
Օդերևութաբան Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Փետրվարի 8-ին կեսօրից հետո` դեպի երեկո...