ԿԳՍՄ նախարարի մամուլի խոսնակն աշխատանքից ազատման դիմում է գրել
ՀՀ ԿԳՍՄ նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` հայտնելով, որ այսօր եղել է իր վերջին աշխատանքային օրը` որպես ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար:
«Աշխատանքից ազատման դիմում գրելու որոշմանս պատճառն այն է, որ այս փուլում ցանկանում եմ ջանքերս կենտրոնացնել ուսման ու հետազոտությունների վրա` վերջապես ավարտին հասցնելով երկրորդ մագիստրոսական կրթությունս: Ցավոք, ինչպես ցույց տվեցին ժամանակն ու փորձը, լարված աշխատանքին զուգահեռ դա լիարժեքորեն իրականացնելը բավական բարդ է։
Վստահ եմ, որ այն ձևաչափերն ու հարթակները, որ տեղեկատվության համար պատասխանատու թիմի հետ հասցրել ենք մշակել այս ընթացքում, կտան իրենց արդյունքներն ապագայում։ Կարծում եմ՝ այս ընթացքում տարբեր գործընկերների հետ ձևավորված համագործակցությունը ևս արդյունավետ աշխատանքի գրավական կդառնա: Շուտով նոր ու հետաքրքիր ձևաչափեր, ոլորտային քննարկումներ և միջոցառումներ են սպասվում, որոնք, կարծում եմ, շատերիդ դուր կգան:
Շնորհակալ եմ նախարար Արայիկ Հարությունյանին այս աշխատանքն ինձ վստահելու համար»,- գրել է Կժդրյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Վերմիշյանը գործում ներգրավված է որպես կաշառք ստացող, իսկ Ջոն Ֆարխոյանը՝ կաշառք տվող
Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ: Ֆարխոյանը գո...
Գործուղումների վրա ամենաշատը ծախսած պաշտոնյան Արմեն Սարգսյանն է` 123 միլիոն դրամ «Փաստինֆո»
Գործուղումների վրա ամենաշատ գումար ծախսած պաշտոնյան ՀՀ նախագահն է՝ շուրջ 123 մլն դրամ։ Այս մասին են գրում է «Փաստինֆո»-ն...
Սպասվում է բուք և ձյան առատ տեղումներ. Սուրենյան
Օդերևութաբան Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Փետրվարի 8-ին կեսօրից հետո` դեպի երեկո...