Ե՞րբ է ներողություն խնդրելու Դավիթ Խաժակյանը. Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես գրել է.
«Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, հարգարժան Դավիթ Խաժակյանը նոյեմբերի 30-ին հրապարակված այս տեսանյութում ասում է, որ եթե դատախազությունը իր տված հաղորդման հիման վրա ապօրինություն չգտնի, ինքը ներողություն կխնդրի:
Հայտնի է, որ ՀՔԾ-ն քննել է Խաժակյանի ներկայացրած հաղորդումը և քրեական գործի հարուցումը մերժել է: Իր հերթին դատախազությունը մերժել է ՀՔԾ քննիչի որոշումը բողոքարկելու վերաբերյալ Խաժակյանի դիմումը: Այսպիսով, դատախազությունը, Խաժակյանի բառերով ասած՝ ապացուցել է քաղաքապետի որոշման օրինականությունը:
Կարծում էինք, որ երեկվա ավագանու նիստը լավ առիթ էր՝ կատարելու իր խոստումը և ներողություն խնդրելու հանրության առաջ: Պարոն Խաժակյանը, սակայն, չօգտագործեց այն: Ավելին, սովորաբար միշտ ակտիվ ավագանու անդամը բացակայեց նիստի զգալի մասից: Սա կարևոր է շեշտել նաև այն իմաստով, որ պարոն Խաժակյանը իր մեկ այլ հանրային գրառման մեջ խոսք էր տվել փետրվարի 11-ի նիստի ընթացքում փաստեր ներկայացնել «Կամազների» փոխարեն քաղաքապետարանին «փո՛ղ, փող» նվիրելու մասին արված կեղծ պնդումների վերաբերյալ: Հուսանք, պարոն Խաժակյանը մոտ ապագայում կանդրադառնա այս հարցին, և նրա խոստումները հիշեցնելու անհրաժեշտություն այլևս չենք ունենա»:
[924da6afff9701f6de28bff08f94fedd.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քա...
Զինվոներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ
Araratnews.am-ը վաղ առավոտյան տեղեկություն է ստացել, որ երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող...
ԼՂ հարցի քննարկում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ՝ Մյունխենում
Մյունխենի Անվտանգության համաժողովում փետրվարի 15-ին նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում Հայաստանի վարչապետ Ն...
«Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքի իր էջում գրել է․ «1. Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչ...