ԵԱՏՄ երկրների՝ վետոյի իրավունքից հրաժարվելու հարցում քաղաքական կոնտեքստ չկա․ փոխվարչապետ
ԵԱՏՄ երկրների կառավարությունների՝ որոշ հարցերում վետոյի իրավունքից հրաժարվելու հնարավորության հարցը քննարկվում է ոչ թե քաղաքական, այլ հանձնաժողովների աշխատանքի արդյունավետության տեսանկյունից: Այս մասին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հարցին:
«ԵԱՏՀ կոլեգիայի նախագահը հայտարարել է, որ կառավարությունները քննարկում են որոշ հարցերի շրջանակներում վետոյի իրավունքից հրաժարվելու և այդ իրավունքը վերազգային կազմակերպությանը փոխանցելու հնարավորությունը»: Նա հետաքրքրվեց, թե ինչ հարցերի շրջանակում է քննարկվում ԵԱՏՄ-ում պետությունների վետոյի իրավունքից հրաժարվելը:
Փոխվարչապետը նշում է,որ հարցը ավելի շատ քննարկվել է հանձնաժողովների աշխատանքի արդյունավետության տեսանկյունից, նկատելով, որ դա այդքան քաղաքական կոնտեքստ չի ունեցել: «Խնդիրն այն է, որ շատ դեպքերում հանձնաժողովի ցանկացած ֆունկցիա դառնում է զրոյական, քանի որ կառավարություններից մեկը վետո է դնում, և որոշումն ուղղակի չի իրականացվում »,-ասաց Գրիգորյանը:
Նա նշեց՝ օրակարգում կա ռազմավարական մի հարց՝ արդյոք հանձնաժողովը պետք է օժտված չլինի այն լիազորությամբ, որպեսզի կամ վետոն վերացնի կամ վետոն ընդհանրապես բացառվի: «Բայց այս պահին ավելի կոնկրետություն չկա այդ հարցում: Այն դեռևս ռազմավարական շարադրանքի փուլում է քննարկվում: Ինչ-որ փուլում հանրությանը կտեղեկացնենք, թե ինչ բովանդակության հասանք: Բայց կարծում եմ, որ այստեղ հարցն այնքան քաղաքական չէ, որքան, որ վերաբերվում է հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությանը»,-ասաց փոխվարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
ԼՂ հարցի քննարկում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ՝ Մյունխենում
Մյունխենի Անվտանգության համաժողովում փետրվարի 15-ին նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում Հայաստանի վարչապետ Ն...
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քա...
Զինվոներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ
Araratnews.am-ը վաղ առավոտյան տեղեկություն է ստացել, որ երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող...
«Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքի իր էջում գրել է․ «1. Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչ...