Հասարակություն

Ձեզ ժպիտը ավելի է սազում, ժպտացե´ք. Սոնա Ղազարյանի արագ արձագանքը Նաիրա Զոհրաբյանին

Ձեզ ժպիտը ավելի է սազում, ժպտացե´ք. Սոնա Ղազարյանի արագ արձագանքը Նաիրա Զոհրաբյանին
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ-ում Նաիրա Զոհրաբյանն արձագանքել է Սոնա Ղազարյանի այն կոչին, որ եթե համայնքներին նվիրատվությունների վերաբերյալ մտահոգություն ուներ, թող ինքը ԱԺ պատգամավոր եղած…

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ-ում Նաիրա Զոհրաբյանն արձագանքել է Սոնա Ղազարյանի այն կոչին, որ եթե համայնքներին նվիրատվությունների վերաբերյալ մտահոգություն ուներ, թող ինքը ԱԺ պատգամավոր եղած տարիներին նախագիծ ներկայացներ: Զոհրաբյանն ասել է.

 

«Երկրորդ, երբ ամեն անգամ շահարկում են նոր Հայաստան, ժողովուրդ, նոր Հայաստանում կոռուպցիոն դեպքեր չկան, ինձ հիշեցրք, էս որ բռնում են, մի քանի օր առաջ էլ բռնեցին նոր Հայաստանի բարձադիր պաշտոնյաներ, սա ո՞ր Հայաստանում է: Եկեք էս մենթորական տոնը դնենք մի կողմ և միասին ունենալով մտահոգություններ, այո´, ունեի մտահոգություններ, ես կարծում եմ, որ վաղուց ժամանակն է, որ որևէ մեկը որևէ մեկին չի կարող արգելել ունենալ ողջամիտ մտահոգություններ և հայտնել, իսկ տիկի´ն Ղազարյան, Ձեզ ժպիտը ավելի է սազում, ժպտացե´ք»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը:

 

Ի դեպ, Սոնա Ղազարյանն արագ է արձագանքել Զոհրաբյանի կոչին և քիչ անց «Ֆեյսբուքում» հրապարակել է իր ժպտացող լուսանկարը` կից գրելով.

 

«Երբ քեզ թիվ մեկ ամբիոնից ժպտալու կոչ են անում, այլ տարբերակ չունես»:

Նմանատիպ հոդվածներ

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ

Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250