Դավիթ Խաժակյան-Ալեն Սիմոնյան ֆեյսբուքյան բանավեճը տեղափոխվել է ԱԺ
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` ուղղված ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին, որի մեջ մասնավորապես նշված է.
«Ալեն Սիմոնյանին թվում է, թե իր մանր-մունր լեզվի «սայթաքումներով» կարող է մեզ հունից հանել։ Բայց ստիպված եմ հիասթափեցնել, քանի որ առանց մեր միջամտության էլ նա արդեն իսկ բացահայտում է իր իրական տեղն ու շրջապատը… Ընդամենը մի բան եմ ուզում ասել և հենց Ալեն Սիմոնյանին։ Ընկե´ր, դու շատ փոքր քաղաքական միավոր ես, մենք քեզ հետ խոսելու բովանդակային եզրեր չունենք, հատկապես, որ համոզված ենք, որ դու ընդամենը քո վերադասի հրամանն ես կատարում»:
Այս գրառման մասին Ալեն Սիմոնյանին այսօր ԱԺ-ում հարց են ուղղել լրագրողները, որին ի պատասխան` Ալեն Սիմոնյանը պատասխանել է, որ տեսել է այդ գրառումը:
«Ես կարծում եմ, որ եթե մարդ ինչ-որ հայտարարություն է անում, պետք է վստահ լինի: Իմ հետ կապված նման բան չկա: Ես բազմիցս ապացուցել եմ, որ բացի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, Նիկոլ Փաշինյանից ու վարչության ընկերներից, ուրիշ մարդկանց ու տեղի հետ ինձ կապելը սին գործ է»,- ասել է Սիմոնյանը:
Ավելի ուշ Խաժակյանն արձագանքել է Սիմոնյանի խոսքին՝ մասնավորապես նշելով.
«Շուրջ մեկ տարի ԵԼՔ խմբակցության կազմում աշխատելով Ալեն Սիմոնյանի հետ, որպես խմբակցության ղեկավար մշտապես հորդորել եմ փաստարկներ կառուցելիս լինել ավելի բովանդակային և նվազեցնել «էպոտաժը»։ Այսօր երբ լսում եմ, որ Սիմոնյանը սրտնեղում է, թե ԶԼՄ-ների հետ շփումներումս սև ու սպիտակի բաժանումներ չեմ անում, և դա ասում է ինտրիգային եղանակով, հասկանում եմ, որ որպես խմբակցության ղեկավար ժողովրդավարական մոտեցումներս բավարար չափով չեմ կարողացել ընկալելի դարձնել։ Այդ կապակցությամբ ներողություն եմ խնդրում հանրությունից և լրատվամիջոցներից։
Հուսով եմ տիկին Մակունցը կլրացնի այդ բացը»։
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քա...
Զինվոներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ
Araratnews.am-ը վաղ առավոտյան տեղեկություն է ստացել, որ երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող...
ԼՂ հարցի քննարկում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ՝ Մյունխենում
Մյունխենի Անվտանգության համաժողովում փետրվարի 15-ին նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում Հայաստանի վարչապետ Ն...
«Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքի իր էջում գրել է․ «1. Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչ...