ԱԺ-ն ընդունեց երեկ քննարկված բոլոր նախագծերը
ԱԺ-ն այսօր ընդունել է երեկ քննարկված բոլոր նախագծերը: Քվեարկությունների ընթացքում հետևյալ պատկերն է արձանագրվել.
1.«Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին հարցն ընդունվել է 103 կողմ ձայներով,
2.«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվել է 107 կողմ ձայներով,
3.«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի՝ առաջին ընթերցմամբ քվեարկությունից առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը հայտարարել է. «Մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ երկրորդ ընթերցման ընթացքում պետք է կազմակերպվի հարցի լայն քննարկում, մենք, իհարկե, կողմ ենք քվեարկում, սակայն պարտադիր պետք է մինչև երկրորդ ընթերցում լսումներ կազմակերպել կամ այլ ֆորմատ գտնել, որ ՀՀ քաղաքացիները մաքսիմալ ներգրավված լինեն հարցի քննարկմանը»:Նախագիծն ընդունվել է 111 կողմ ձայներով:
4.«Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվել է 67 կողմ, 36 դեմ, 9 ձեռնպահ ձայներով։
5.«Լուսավոր Հայաստան»-ի կողմից ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին հարցն ընդունվել է 109 կողմ ձայներով:
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քա...
ԼՂ հարցի քննարկում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ՝ Մյունխենում
Մյունխենի Անվտանգության համաժողովում փետրվարի 15-ին նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում Հայաստանի վարչապետ Ն...
Զինվոներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ
Araratnews.am-ը վաղ առավոտյան տեղեկություն է ստացել, որ երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող...
«Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքի իր էջում գրել է․ «1. Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչ...