ԱՄՆ զինված ուժերը կրակ են բացել Սիրիայում. խաղաղ բնակիչներ են զոհվել, այդ թվում` երեխա
Սիրիայի հյուսիսարևելյան Ղամիշլի քաղաքի մերձակայքում գտնվող Հիրբաթ Ամմո գյուղում ԱՄՆ զինված ուժերը կրակ են բացել, որի հետևանքով երկու քաղաքացիական անձ, այդ թվում՝ մեկ երեխա, մահացել է, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալության աղբյուրը:
Գործակալության աղբյուրը նաև հավելել է, որ կրակոցների հետևանքով վիրավորվել է ևս մեկ մեծահասակ: Ամերիկյան կողմից կա մեկ վիրավոր:
«Առավոտյան ժամը10-ին ամերիկյան պարեկային ծառայությունը Hummer զրահատեխնիկայով միտումնավոր մտել է Սիրիայի իշխանությունների վերահսկողության գոտի: Մեքենաները մտել են Ալայի տարածքով դեպի Հիրբաթ Ամմո գյուղի, որտեղ տեղակայված է ազգային պաշտպանական անցակետը: Տեղի բնակիչները թույլ չեն տվել, որպեսզի պարեկային մեքենաները մտնեն գյուղ և սկսել են քարկոծել: Արդյունքում ամերիկացի զինվորականները կրակ են բացել բնակիչների ուղղությամբ», -ասել է ՌԻԱ Նովոստիի աղբյուրը:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Վերմիշյանը գործում ներգրավված է որպես կաշառք ստացող, իսկ Ջոն Ֆարխոյանը՝ կաշառք տվող
Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ: Ֆարխոյանը գո...
Գործուղումների վրա ամենաշատը ծախսած պաշտոնյան Արմեն Սարգսյանն է` 123 միլիոն դրամ «Փաստինֆո»
Գործուղումների վրա ամենաշատ գումար ծախսած պաշտոնյան ՀՀ նախագահն է՝ շուրջ 123 մլն դրամ։ Այս մասին են գրում է «Փաստինֆո»-ն...
Սպասվում է բուք և ձյան առատ տեղումներ. Սուրենյան
Օդերևութաբան Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Փետրվարի 8-ին կեսօրից հետո` դեպի երեկո...