Հասարակություն

Թուրքիայում արգելվել է հայ հեղափոխական գործչի մասին վավերագրական ֆիլմի ցուցադրումը

Թուրքիայում արգելվել է հայ հեղափոխական գործչի մասին վավերագրական ֆիլմի ցուցադրումը
Թուրքիայի Անկարա և Ստամբուլ քաղաքներում պատկան մարմիններն արգելել են հայ հեղափոխական Արմենակի (Օրհան Բաքըր) մասին պատմող վավերագրական ֆիլմի ցուցադրումը։ Ֆիլմը կրում է «Արմենակ. ճակատի վրա թրի սպին»…

Թուրքիայի Անկարա և Ստամբուլ քաղաքներում պատկան մարմիններն արգելել են հայ հեղափոխական Արմենակի (Օրհան Բաքըր) մասին պատմող վավերագրական ֆիլմի ցուցադրումը։ Ֆիլմը կրում է «Արմենակ. ճակատի վրա թրի սպին» անվանումը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

 

Արմենակը, ըստ միջոցառման կազմակերպիչների մեկնաբանության, թուրք, քուրդ, հայ, հույն և այլ ազգերի եղբայրության պատմական խորհրդանիշերից մեկն է: Եվ այս առումով միայն ծայրահեղ ու հետադիմական հայացքներ ունեցողներն են, որ կարող են անհանգստանալ նման մարդու մասին ֆիլմի ցուցադրմամբ։

 

Հունվարի 26-ին Ստամբուլի Հասան Յուջելի անվան մշակույթի կենտրոնում ֆիլմի ցուցադրումը և Արմենակին նվիրված միջոցառումն արգելվել է Քարթալ վարչական շրջանի ոստիկանապետի, ապա նաև Անկարայի նահանգապետարանի կողմից:

 

Կազմակերպիչները նշում են, որ արգելող որոշումները չունեն իրավական ոչ մի հիմք։ Ըստ նրանց՝ միայն հայերի նկատմամբ պատմական թշնամանքն ու հեղափոխության գաղափարախոսության նկատմամբ ունեցած վախն է թուրք իշխանավորներին դրդում նման անհանդուրժողական և անխոհեմ վարքի:

Նմանատիպ հոդվածներ

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ

Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250