Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարիք չկա, որ իմ ելույթից առաջ որևէ մեկն ինձ SMS գրի. Ալեն Սիմոնյան

Որեւէ SMS, որը ես գրառել եմ եւ օգտագործել եմ իմ ելույթի մեջ, չկա եւ չի կարող լինել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԼՀԿ…

Որեւէ SMS, որը ես գրառել եմ եւ օգտագործել եմ իմ ելույթի մեջ, չկա եւ չի կարող լինել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, ըստ որի երբ ինքը ԱԺ ամբիոնից քննադատել է Նիկոլ Փաշինյանին, վերջինս SMS է գրել Ալեն Սիմոնյանին, որ նա պատասխանի իրեն:

 

«Խմբակցության անունից իմ ելույթը գրանցված է եղել նախքան պարոն Մարուքյանի ելույթը: Փաստորեն ինքը խառնում է իր աշխատելաոճը մեր աշխատելաոճի հետ: Մեզ մոտ նման աշխատելաոճ չկա: Ես շատ վաղուցվանից ճանաչում եմ պարոն Փաշինյանին, մեր մտածելակերպը, մեր խոսակցությունը շատ-շատ բաներում համընկնում է եւ կարիք չկա, որ Ալեն Սիմոնյանի ելույթից առաջ որեւէ մեկը իրեն SMS գրի»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

 

Ինչ վերաբերում է նրան, որ ԲՀԿ-ն որոշել է չեզոք դիրք գրավել, չի միանում ՍԴ դիմելու «Լուսավոր Հայաստանի» ցանկությանը, ԱԺ փոխնախագահն ասաց. «Որովհետեւ ԲՀԿ-ն իրեն երեւի ավելի վստահ է զգում, տվայտանքների մեջ չէ, ինչպես պարոն Մարուքյանը: Պարոն Մարուքյանը ցայտնոտի մեջ է»:

Հարցին, թե ՍԴ որ անդամներն են այցելել ԱԺ նախագահին, նա ասաց, որ տեղյակ չէ. «Ես տեղյակ չեմ, բայց կարծում եմ, որ բոլոր պետական պաշտոնյաները կարող են հանդիպել իրար: Ես էլ կարող եմ գնալ ՍԴ, եթե ինձ որեւէ մեկը հրավիրի: Սրանք ինստիտուտներ են, ոչ թե անձեր»:

 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250