Հասարակություն

Կարսում սաստիկ ցրտի հետևանքով քաղաքացին վերածվել է «ձնեմարդու»

Կարսում սաստիկ ցրտի հետևանքով քաղաքացին վերածվել է «ձնեմարդու»
Թուրքիայի արևելյան շրջաններում օդի ջերմաստիճանը կտրուկ նվազել է: Մասնավորապես Կարսում փետրվարի 11-ին օդի ջերմաստիճանը հասել է մինուս 29-ի:Կարսի բենզալցակայաններից մեկի աշխատակից Ահմեթ Քայան վաղ…

Թուրքիայի արևելյան շրջաններում օդի ջերմաստիճանը կտրուկ նվազել է: Մասնավորապես Կարսում փետրվարի 11-ին օդի ջերմաստիճանը հասել է մինուս 29-ի:

Կարսի բենզալցակայաններից մեկի աշխատակից Ահմեթ Քայան վաղ առավոտյան ոտքով գործի գնալիս 7կմ քայլելուց հետո իր իսկ բնորոշմամբ վերածվել է «ձնեմարդու»: Սառցակալել են նրա հոնքերը, թարթիչներն ու բեղերը: Գրել է Ermenihaber-ը։

«Ձնեմարդ եմ դարձել, այսպիսի պայմաններում եմ փող աշխատում:  Դե արի ու դիմացիր այս աղետին»,- ասել է Ահմեթ Քայան լրագրողի հետ զրույցում:

«Սառցակալած» քաղաքացու լուսանկարը հայտնվել է Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության կայքում և ակտիվորեն քննարկվում է լրատվական տիրույթում:

Նմանատիպ հոդվածներ

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ

Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250