«Հանրապետություն» կուսակցությունը միանում է Այո-ի քարոզչությանը
«Հանրապետություն» կուսակցության հայտարարությունը.
Ելնելով ստեղծված իրավիճակի հանգուցալուծման անհրաժեշտությունից, երբ գործադիր և օրենսդիր իշխանությունները փոխվել են օրինական ընտրությունների արդյունքում, իսկ դատական իշխանության հանդեպ կա տոտալ անվստահություն և ՍԴ-ն համարվում է այդ իշխանության բարձրագույն մարմինը՝ հանրային ընկալման մեջ ունենալով նախկին իշխանության սպասարկուի անբեկանելի համբավ, իրավիճակ, որ չունի հանգուցալուծման քաղաքակիրթ այլ տարբերակ, քան հանրաքվեն, «Հանրապետություն» կուսակցությունը միանում է Այո-ի քարոզչությանը։
Միևնույն ժամանակ՝ «Հանրապետություն» կուսակցությունը հիշեցնում է, որ ԱԺ արտահերթ ընտրություններից անմիջապես հետո առաջարկել է նոր ՍԴ ընտրել՝ հիմնավորելով համակարգային փոփոխությունների անհրաժեշտությամբ, որն էլ մնացել է անպատասխան:
«Հանրապետություն» կուսակցությունը ի սկզբանե դեմ էր և ակտիվ Ոչ-ի կողմնակից է եղել 2015-ի Սահմանադրության փոփոխություններին ու խորհրդարանական կառավարման մոդելին: Մենք գտնում ենք, որ Հայաստանում հիմնական, չփոփոխվող և արագ որոշումների հնարավորություն տվող մոդել կարող է լինել միայն լրիվ նախագահական կառավարում ապահովող համակարգը։
Մենք համոզված ենք, որ 2015-ի Սահմանադրությունը անկատար է, լի մեծ ու փոքր հակասություններով, և վաղ թե ուշ ամբողջությամբ պիտի փոխվի:
«Հանրապետություն» կուսակցություն
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քա...
ԼՂ հարցի քննարկում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ՝ Մյունխենում
Մյունխենի Անվտանգության համաժողովում փետրվարի 15-ին նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում Հայաստանի վարչապետ Ն...
Զինվոներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ
Araratnews.am-ը վաղ առավոտյան տեղեկություն է ստացել, որ երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող...
«Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքի իր էջում գրել է․ «1. Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչ...