Ուհանում մոտ11 միլիոն մարդ է ստուգվել կորոնավիրուսի կասկածով
Չինաստանի 11 միլիոնանոց Ուհան քաղաքի բնակիչների ստուգումը գրեթե ավարտվել է: Այս մասին հայտնել է քաղաքային կոմիտեի մամուլի քարտուղարը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ստուգել ենք ընտանիքների 99% -ը: Մեր նպատակն է մինչև երեքշաբթի ավարտել աշխատանքները կասկածելի վարակ ունեցող անձանց հայտնաբերելու ուղղությամբ»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է նա: Նշենք, որ ստուգումները կատարվում են նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով:
Պաշտոնյայի խոսքով, որպեսզի բացառեն վիրուսի հետագա տարածումը, բժիշկները ստուգել են բոլոր տները, հյուրանոցները, հանրային վայրերը և այլն: Բժիշկները նույն տարածքում կամ նույն մարդուն ստուգել են մի քանի անգամ: Վերջին տվյալների համաձայն, կորոնավիրուսի զոհերի թիվը կազմում է 681:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Վերմիշյանը գործում ներգրավված է որպես կաշառք ստացող, իսկ Ջոն Ֆարխոյանը՝ կաշառք տվող
Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ: Ֆարխոյանը գո...
Սպասվում է բուք և ձյան առատ տեղումներ. Սուրենյան
Օդերևութաբան Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Փետրվարի 8-ին կեսօրից հետո` դեպի երեկո...
Գործուղումների վրա ամենաշատը ծախսած պաշտոնյան Արմեն Սարգսյանն է` 123 միլիոն դրամ «Փաստինֆո»
Գործուղումների վրա ամենաշատ գումար ծախսած պաշտոնյան ՀՀ նախագահն է՝ շուրջ 123 մլն դրամ։ Այս մասին են գրում է «Փաստինֆո»-ն...