Թուրքիայի զինված ուժերը չեն պատրաստվում դուրս գալ Իդլիբից
Թուրքիայի պաշտպանության նախարարության աշխատակից, գնդապետ Օլջայ Դենիզերը հայտնել է, որ չնայած Սիրիայի կառավարական ուժերի գործողություններին, Իդլիբում գտնվող թուրքական դիտակետերը կշարունակեն իրենց գործունեությունը, հայտնում է ermenihaber-ը։
Թուրք զինվորականը, անդրադառնալով Իդլիբում Սիրիայի կառավարական ուժերի կողմից սպանված Թուրքիայի բանակի 8 զինծառայողի դեպքին, նշել է.
«Մեր առաջնահերությունը՝ հարձակումների դադարեցումն է և հրադադարի պահպանումը, սակայն ցանկացած հարձակմանը հզոր պատասխան է լինելու»։
Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ Անկարան լրացուցիչ ուժեր են ուղարկում Իդլիբում գտնվող թուրքական դիտակետեր։
Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարարության փոխանցմամբ` Սիրիայի կառավարական ուժերի կողմից փետրվարի 3-ին Իդլիբում իրականացված ինտենսիվ հրետակոծության հետևանքով սպանվել էր Թուրքիայի բանակի 8 զինծառայող։ Դրանից հետո Թուրքիան Ռուսաստանին մեղադրել էր Ասադի վրա անհրաժեշտ ճնշում չգործադրելու մեջ։ Ի պատասխան դրան, Ռուսաստանը հայտարարել էր, որ Թուրքիան նախապես չէր տեղեկացրել Իդլիբում իր քայլերի մասին, ինչի հետևանքով տեղի էր ունեցել նման դեպք։
Ավելի ուշ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ ստեղծված իրավիճակը քննարկելու համար իրենք սպասում են, որ ռուսական պատվիրակությունն այցելի Թուրքիա։
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քա...
Զինվոներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ
Araratnews.am-ը վաղ առավոտյան տեղեկություն է ստացել, որ երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող...
ԼՂ հարցի քննարկում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ՝ Մյունխենում
Մյունխենի Անվտանգության համաժողովում փետրվարի 15-ին նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում Հայաստանի վարչապետ Ն...
«Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքի իր էջում գրել է․ «1. Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչ...