Շենգավիթի թաղապետը հավաքել է մանկապարտեզների տնօրեններին և ոստիկանների է կանչել. Forrights.am
Երկու օր առաջ, երեկոյան տարօրինակ միջադեպ է տեղի ունեցել Շենգավիթի թաղապետարանում: Թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը հրավիրել է ժողովի համայնքի բոլոր մանկապարտեզների տնօրեններին, հրահանգելով, որ իրենց հետ բերեն սննդամթերքի մուտք ու ելքի մատյանները, տեղեկացնում է Forrights.am–ը:
Այնուհետև Շենգավիթի թաղապետարան են եկել ոստիկաններ և պահանջել են, որ տնօրենները հանձնեն իրենց բոլոր գրանցամատյանները և առգրավել են դրանք:
«Թաղապետը մեզ մատյաններով կանչել էր ուրբաթ օրը, ժամը չորսին: Այդ ընթացքում նա, հավանաբար, ոստիկաններ էր հրավիրել, ու ոստիկանները չէին գալիս: Մեզ պահեցին մինչև գիշերվա տասը: 21 մանկապարտեզների տնօրեններիս»,- կայքի հետ զրույցում ասել է տնօրեններից մեկը՝ խնդրելով չհրապարակել իր անունը: Նա նաև ասել է, որ տնօրենները տագնապած են ու վիրավորված:
Forrights.am-ի հարցին, թե ինչու էր իրենց հրահանգված մատյաններով գալ ժողովի, նա պատասխանել է. «Ասել էր՝ խախտումներ եք անում, բոլորիդ մատյանները բերեք, նայեմ, հարց կա դրանց հետ կապված: Երևի, դա պետք էր, որ բոլորին մի տեղ հավաքի, ոստիկաններն էլ եկան, վերցրեցին մատյանները, արձանագրություն կազմեցին: Ասում էին՝ կասկածում ենք, որ անազնիվ բաներ եք արել»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քա...
Զինվոներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ
Araratnews.am-ը վաղ առավոտյան տեղեկություն է ստացել, որ երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող...
ԼՂ հարցի քննարկում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ՝ Մյունխենում
Մյունխենի Անվտանգության համաժողովում փետրվարի 15-ին նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում Հայաստանի վարչապետ Ն...
«Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքի իր էջում գրել է․ «1. Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչ...