Ադրբեջանցիներն այն ժամանակ կարող են կոչվել Արցախի համայնք, երբ գան, դառնան Արցախի քաղաքացի. Թեւան Պողոսյան
Այո, ազգությամբ ադրբեջանցին կարող է գնալ Արցախում բնակություն հաստատել, բայց դրա համար կա գործընթաց. որ երկրի քաղաքացի էլ լինի, պետք է այդ երկրի քաղաքացիությունից հրաժարվի, դիմի Արցախը նախագահին եւ ընթացակարգով ստանա քաղաքացիություն: Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանը:
«Իր դիմումի վերեւում պետք է գրի՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանին, խնդրի, ասի՝ ուզում եմ դառնալ Արցախի Հանրապետության քաղաքացի: Բոլոր թղթերը ներկայացնի, վերջում էլ հայոց լեզվից քննություն հանձնի, ու եթե բոլոր ընթացակարգերը անցնի, կարող է ստանալ քաղաքացիություն: Հիմա եթե այդ ամենը կանի եւ կստանա Արցախի քաղաքացիություն, կարող է ապրել, որտեղ ուզում է: Այսօր Արցախի շատ քաղաքացիներ ապրում են Հայաստանում»,-ասաց նա:
«Ընդհանրապես երբ փորձում են որպես գործոն ներկայացնել Արցախի ադրբեջանական համայնքի թեման, ես ասում եմ, որ իրենք այն ժամանակ կարող են կոչվել համայնք, երբ գան, դառնան Արցախի քաղաքացի, հետո այդ անձնագրերով գնան Ադրբեջան ապրելու: Իրենք ունեն Ադրբեջանի քաղաքացու անձնագիր, իրենց քաղաքացիներն են, ի՞նչ համայնք: Մենք պետք է այդ թեման փակել տանք, որովհետեւ Ադրբեջանն այդ տեղեկատվական պատերազմում շատ իմպուլսիվ դրա վրա աշխատում է»,-ասաց Թեւան Պողոսյանը՝ հավելելով, որ Արցախի հարցը չի լուծվելու բանակցային գործընթացի ինչ-որ սենյակում, դա լուծվելու է մեր տնային աշխատանքը ճիշտ կատարելով, թե տնտեսական, թե ռազմական առումով հզորանալով:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Վերմիշյանը գործում ներգրավված է որպես կաշառք ստացող, իսկ Ջոն Ֆարխոյանը՝ կաշառք տվող
Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ: Ֆարխոյանը գո...
Սպասվում է բուք և ձյան առատ տեղումներ. Սուրենյան
Օդերևութաբան Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Փետրվարի 8-ին կեսօրից հետո` դեպի երեկո...
Հանրապետական ծննդատան նախկին տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ազատության մեջ կմնա
ՀՀ նախկին գլխավոր գինեկոլոգ, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ: Վերաքն...