«Ժողովուրդ». Ապրիլյանի հանձնաժողովի անդամները գոհ չեն մնացել Արտակ Դավթյանից
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Թերթին մանրամասներ են հայտնի դարձել երեկ խորհրդարանում կայացած ԱԺ 2016 Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի դռնփակ նիստից։ Ինչպես հայտնի է, երեկ այդ նիստին հրավիրված էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։
Օրաթերթի տեղեկություններով՝ նիստն այս անգամ եւս անցել է շատ բարի մթնոլորտում։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Դավթյանին ներկայացրել է այս հարցաշարը, որին պատասխանում են բոլոր այն անձինք, որոնք հանձնաժողովներ են հրավիրվում, եւ խնդրել է մանրամասներ ներկայացնել այդ օրերի պատերազմական իրավիճակից։
Ըստ թերթի տեղեկությունների՝ Դավթյանը ներկայացրել է այն տեղեկությունները, որոնց տիրապետել է։
Սակայն հետաքրքիր է, որ հանձնաժողովի անդամները, կարծես թե, այնքան էլ գոհ չեն մնացել Դավթյանի պատասխաններից եւ միմյանց միջեւ քննարկել ու ասել են, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պատասխաններն ավելի ընդգրկուն են եղել, իսկ Դավթյանն ավելի թռուցիկ է խոսել։
Թերթի տեղեկություններով՝ հանդիպման վերջում անդրադարձ է եղել նաեւ վերջին օրերին բանակում կատարված դեպքերին եւ Դավթյանը շտապել է հանգստացնել պատգամավորներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Վերմիշյանը գործում ներգրավված է որպես կաշառք ստացող, իսկ Ջոն Ֆարխոյանը՝ կաշառք տվող
Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ: Ֆարխոյանը գո...
Սպասվում է բուք և ձյան առատ տեղումներ. Սուրենյան
Օդերևութաբան Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Փետրվարի 8-ին կեսօրից հետո` դեպի երեկո...
Հանրապետական ծննդատան նախկին տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ազատության մեջ կմնա
ՀՀ նախկին գլխավոր գինեկոլոգ, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ: Վերաքն...