Յուրաքանչյուր այս կարգի ծրագիր դանդաղեցված ռումբ է Արցախի Հանրապետության ինքնիշխանության և լիարժեք անկախության համար. Արման Աբովյան
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը Facebook-ի իր էջում գրել է.
Քանի որ բոլորը զբաղված են նոր քաղաքական տրենդով, այսինքն` «ուշագնաց» քննարկում են ակնկալվող հանրաքվեի արդյունքները, եկեք չմոռանանք, թե «ինչու եք հավաքվել»։
Խոսքը վերջին բանակցային զարգացումների մասին է` ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ։
Եթե վերլուծենք ԱԳՆ հայտարարությունը` Ժնևում կայացած բանակցությունների մասին, ապա, սակավ տեղեկության պարագայում, ես ուշադրություն կդարձնեի մի շատ կարևոր դրույթի վրա, խոսքը «հումանիտար ասպեկտի» մասին է, որի մասին շատ հպանցիկ ասաց մեր ԱԳՆ-ն։
Կներեք, իսկ հստակ ինչ է ենթադրում «հումանիտար» քայլերի տրամաբանությունը, եթե դա նշանակում է ինչ-որ տարգետային խմբերի փոխայցելության ծրագրեր, ապա դա ինչ-որ տեղ հասկանալի է (չնայած ես չեմ հավատում այսպիսի ֆորմատի արդյունավետությանը` մի շարք օբյեկտիվ հանգամանքների պատճառով), բայց եթե օրինակ քննարկվում են տարբերակներ հայերի և ադրբեջանցիների միասնական բնակավայրերի ինչ-որ ծրագրեր, ապա կրկին վերհաստատեմ իմ դիրքորոշումը առ այն, որ դա չափազանց վատ և վտանգավոր միտք է, քանզի այս տիպի նախագծերը անպայման ունենալու են շատ ծանր հետևանքներ ղարաբաղյան հիմնախնդրի գլոբալ փիլիսոփայության համար ։ Կրկնեմ` յուրաքանչյուր այս կարգի ծրագիր դանդաղեցված ռումբ է Արցախի Հանրապետության ինքնիշխանության և լիարժեք անկախության համար։ Խնդրեմ, թող Ադրբեջանը անվերապահորեն ընդունի Արցախի Հանրապետության լիարժեք անկախությունը և նոր դրանից հետո ինչ ուզում է թող քննարկի Արցախի իշխանությունների հետ։
Սակայն հարկ եմ համարում ընդգծել, որ այս տիպի ասեկոսեները շրջանառվում են մամուլում և, ըստ էության, մենք չունենք հստակ փաստեր, որ նմանատիպ քննարկումներն ընթանում հայկական ԱԳՆ-ի կողմից։ Զերծ մնալով տարատեսակ դավադրության տեսություններից`ուղարկում եմ հարցում ԱԳՆ, որ ի վերջո գոնե հասկանանք, թե ուր ենք մենք շարժվում։
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քա...
ԼՂ հարցի քննարկում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ՝ Մյունխենում
Մյունխենի Անվտանգության համաժողովում փետրվարի 15-ին նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում Հայաստանի վարչապետ Ն...
Զինվոներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ
Araratnews.am-ը վաղ առավոտյան տեղեկություն է ստացել, որ երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող...
«Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքի իր էջում գրել է․ «1. Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչ...