Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու նախագիծն ուղարկվել է ՀՀ նախագահի աշխատակազմին
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի դնելու վերաբերյալ նախագիծն ուղարկել է նախագահի աշխատակազմ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:
Նշենք, որ ըստ օրենսդրության, Արմեն Սարգսյանը երեք օր ժամանակ ունի այն վավերացնելու համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 6-ին Սահմանադրական փոփոխությունների նախագիծը ԱԺ-ն առաջին ընթերցմամբ չընդունվեց, փոխարենը ընդունվեց այն հանրաքվեի դնելու մասին նախագիծը։ Այդ նախագծով փոփոխության է ենթարկվում Սահմանադրության 213-րդ հոդվածը այնպես, որ մինչեւ 2018 թվականի ապրիլ ընտրված ՍԴ նախագահների լիազորությունները դադարեցվում են:
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քա...
Զինվոներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ
Araratnews.am-ը վաղ առավոտյան տեղեկություն է ստացել, որ երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող...
ԼՂ հարցի քննարկում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ՝ Մյունխենում
Մյունխենի Անվտանգության համաժողովում փետրվարի 15-ին նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում Հայաստանի վարչապետ Ն...
«Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքի իր էջում գրել է․ «1. Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչ...