Հասարակություն

Հայաստանում պահված Յուրի Գագարինի կաբրիոլետն աճուրդի է հանվել Մոսկվայում

Հայաստանում պահված Յուրի Գագարինի կաբրիոլետն աճուրդի է հանվել Մոսկվայում
Մոսկվայում աճուրդի են հանել այն ավտոմեքենան, որով երթևեկել է առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինը: Ինչպես հայտնում է ռուսական Zvezda TV-ն, խոսքը ԶԻԼ-111Վ մակնիշի մեքենայի մասին է, որով Գագարինն…

Մոսկվայում աճուրդի են հանել այն ավտոմեքենան, որով երթևեկել է առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինը: Ինչպես հայտնում է ռուսական Zvezda TV-ն, խոսքը ԶԻԼ-111Վ մակնիշի մեքենայի մասին է, որով Գագարինն ուղևորվել է Կրեմլ, երբ վերադարձել է տիեզերքից:  

ԶԻԼ-111Վ ավտոմեքենան եզակի մոդել է, որից թողարկվել է ընդամենը 12 օրինակով: Այդ մեքենաներից մեկը սովետական իշխանությունը նվիրել է Կուբայի նախկին ղեկավար Ֆիդել Կաստրոյին: Յուրի Գագարինը ԶԻԼ-111Վ ավտոմեքենայով երթևեկել է միայն մեկ անգամ` 1961թ. ապրիլի 14-ին:

Այդ օրվանից հետո կաբրիոլետը երբևէ չեն ներկել և չեն փոխել անվադողերը: Ավելի քան կես դարի ընթացքում մեքենայի վազքը կազմել է 35 հազար կմ: Այս ողջ ընթացքում մեքենան կանգնած է եղել Հայաստանում` հատուկ նշանակության ավտոտնակներից մեկում, որտեղ տեղափոխվել է Իրանի շահին դիմավորելու համար:

Ավտոմեքենայի աճուրդը տեղի կունենա փետրվարի 15-ին, Մոսկվայի «Հին ժամանակներ» ավտոսալոնում:

 

Նմանատիպ հոդվածներ

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ

Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250