Տիգրան Մուկուչյանը ԱԺ-ում խոսել է հանրաքվեի ժամկետների և քվեաթերթիկի ձևանմուշի մասին
«Մեր քննարկման շրջանակը եղել է շատ լայն, վերաբերել է տարբեր օրենսդրական ակտերի», – փետրվարի 7-ին, ԱԺ-ում լրագրողներին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ով այսօր խորհրդարան էր եկել:
«Հանրաքվեի նշանակումից հետո, երբ կսկսվեն գործառույթները, մենք որպես ԿԸՀ լիարժեք ծավալով կիրազեկենք նաև մեր գործառույթների մասին», – ասաց Տիգրան Մուկուչյանը:
Լրագրողի այն հարցին՝ ճշտվա՞ծ է արդեն, թե ինչ ձևակերպումով է շրջանառության մեջ դրվելու քվեաթերթիկը, ԿԸՀ նախագահը նշեց, որ դեռ որոշված չէ:
«Այս պահին նման դատողություն անել չենք կարող: Դրանք իրավական գործընթացներ են, որ հետևում են մեկը մյուսին: Նշանակվում է հանրաքվե, դրանից հետո կսկսվեն առանձին կազմակերպչական գործընթացներ, զուգահեռաբար իրականացվում է քարոզչության գործընթաց, և այդ ընթացքում հստակ է լինում, թե ինչ հարցի շուրջ է անցկացվում հանրաքվեն, որից հետո միայն հաստատվում է քվեաթերթիկի նմուշ և տպագրվում է քվեաթերթիկ», – ասաց Տիգրան Մուկուչյանը:
Ինչ վերաբերում է հանրաքվեի անցկացման ժամկետներին, ԿԸՀ նախագահը պարզաբանեց.
«Ես հիմա չեմ կարող դատողություններ անել: Այս առումով օրենքում ամրագրված է իրավական դրույթ, որով սահմանված է ժամկետի սկիզբ և ավարտ՝ 55-60 օր: Թե որ օրը կնշանակվի, կնշանակվի նախագահի կողմից, դա ԿԸՀ գործառույթ չէ»:
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քա...
Զինվոներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ
Araratnews.am-ը վաղ առավոտյան տեղեկություն է ստացել, որ երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող...
Վանեցյանը հարցաքննվել է 2 գործով․ զննության է ենթարկվել նրա հեռախոսը NEWS.am
ԱԱԾ նախկին տնօրենին երեկ՝ հունվարի 30-ին, հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում...
ԼՂ հարցի քննարկում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ՝ Մյունխենում
Մյունխենի Անվտանգության համաժողովում փետրվարի 15-ին նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում Հայաստանի վարչապետ Ն...