Սուրեն Պապիկյանն աշխատակազմին է ներկայացրել Ջրային կոմիտեի նորանշանակ ղեկավարին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ՏԿԵՆ ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ ղեկավար Կարեն Սարգսյանին:
Նախարարը շնորհակալություն է հայտնել կոմիտեի նախորդ ղեկավարին և տեղակալներին անցած տարվա ընթացքում գրանցված հաջողությունների համար: Միաժամանակ նախարարը մատնանշել է այն խնդրահարույց կետերը, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է հետևողական աշխատանք տանել առաջիկայում:
Շնորհավորելով կոմիտեի ղեկավար Կարեն Սարգսյանին պարտականությունները ստանձնելու կապակցությամբ՝ նախարարը անդրադարձել է ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում առաջիկա անելիքներին: Նախարար Սուրեն Պապիկյանի խոսքերով՝ նորանշանակ ղեկավարի առջև խնդիր է դրված նոր որակ և փոփոխություններ հաղորդել կոմիտեի գործունեությանը և բարձրացնել համակարգի արդյունավետությունը, ինչի հաջողությունը մեծապես պայմանավորված է նաև աշխատակազմի պատասխանատու և սրտացավ աշխատանքով:
Ջրային կոմիտեի ղեկավար Կարեն Սարգսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին ու կառավարությանը վստահության համար և պատրաստակամություն հայտնել անել հնարավոր ամենը սպասելիքներն արդարացնելու ու սահմանված նշաձողերին հասնելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քա...
ԼՂ հարցի քննարկում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ՝ Մյունխենում
Մյունխենի Անվտանգության համաժողովում փետրվարի 15-ին նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում Հայաստանի վարչապետ Ն...
Զինվոներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ
Araratnews.am-ը վաղ առավոտյան տեղեկություն է ստացել, որ երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող...
Վանեցյանը հարցաքննվել է 2 գործով․ զննության է ենթարկվել նրա հեռախոսը NEWS.am
ԱԱԾ նախկին տնօրենին երեկ՝ հունվարի 30-ին, հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում...