Ռուսաստանից զինվորական պատվիրակություն կմեկնի Թուրքիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ իրենք սպասում են Ռուսաստանից զինվորական պատվիրակության ժամանմանը։ Նրա խոսքով՝ ռուսական պատվիրակության հետ քննարկվելու են Իդլբի շուրջ տեղի ունեցող զարգացումների մանրամասները, հայտնում է ermenihaber-ը։
Քալընը նշել է, որ Իդլիբի հետ կապված Թուրքիան շարունակում է գործունեություն ծավալել և աջակցում է Բեռլինի գործընթացին, ինչպես նաև ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող գործընթացներին։ Այդ համատեքստում շարունակվում են Թուրքիայի բանակցություններն Իրանի հետ։
«Իդլիբի տարածքում մեր դիտակետերը շարունակելու են մնալ իրենց տեղում և ամեն բան արվելու է մեր զինվորներին պաշտպանելու համար»,- ասել է Էրդողանի մամուլի խոսնակը։
Նրա պնդմամբ՝ Թուրքիան նաև ակտիվ աշխատում է փախստականների նոր հոսքը կանխելու ուղղությամբ և փորձելու է կանխել ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ կատարվելիք հարձակումները:
Իբրահիմ Քալընը նաև ընդգծել է, որ ռուսական պատվիրակության հետ մտադիր են նոր ճանապարհային քարտեզ կազմել, իսկ առաջիկայում՝ հավանաբար մարտ ամսին, Աստանայում կկայանա նոր խորհրդաժողով։
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քա...
Զինվոներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ
Araratnews.am-ը վաղ առավոտյան տեղեկություն է ստացել, որ երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող...
Վանեցյանը հարցաքննվել է 2 գործով․ զննության է ենթարկվել նրա հեռախոսը NEWS.am
ԱԱԾ նախկին տնօրենին երեկ՝ հունվարի 30-ին, հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում...
ԼՂ հարցի քննարկում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ՝ Մյունխենում
Մյունխենի Անվտանգության համաժողովում փետրվարի 15-ին նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում Հայաստանի վարչապետ Ն...