Մեր նպատակն է, որ չունենանք ինքնասպանություն, եթե ձևը գիտեք, ասեք. Արտակ Դավթյան
Այսօր ԱԺ-ում Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներին ներկա է եղել ՀՀ ԶՈՒ ԳՄ շտաբի պետ Արտակ Դավթյանը:
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ աշխատանքները սահուն են ընթացել:
Դավթյանն անդրադարձել է նաև վերջին շրջանում բանակում միանգամից 4 զոհ ունենալուն: Դիտարկմանը, թե իրավապաշտպանները վատ են արձագանքում իրավիճակին, պատասխանել է.
«Իրավապաշտպանները կամ ցանկացած քննադատող դասակի հրամատարի մակարդակով եթե մեկը ծառայեր, այդպես չէր ասի, նույն իրավապահները թող աջակցեն կամ գա, տեսնենք` ոնց է անելու. ամեն օր ունենք կամրջից ընկած, շմոլից խեղդված, հասարակությունն է այդպես:
Վերցրեք այլ երկրների բանակները, ինքնասպանությունների քանակը նայեք, իհարկե, ունենք բացթողումներ, մենք էլ ենք տեղում, խնդիրները տեսնում ու գիտակցում ենք: Վարչապետը հայտարարեց, որ անցած տարի ամենաքիչ զոհեր եղան, աղմուկ բարձրացավ, ի՞նչ անենք, ասենք` շա՞տ է, մեր նպատակն է, որ չունենանք ինքնասպանություն, եթե ձևը գիտեք, ասեք»:
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քա...
ԼՂ հարցի քննարկում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ՝ Մյունխենում
Մյունխենի Անվտանգության համաժողովում փետրվարի 15-ին նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում Հայաստանի վարչապետ Ն...
Զինվոներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ
Araratnews.am-ը վաղ առավոտյան տեղեկություն է ստացել, որ երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող...
Վանեցյանը հարցաքննվել է 2 գործով․ զննության է ենթարկվել նրա հեռախոսը NEWS.am
ԱԱԾ նախկին տնօրենին երեկ՝ հունվարի 30-ին, հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում...