Մակակ ռեզուս կապիկները հանդիսանում է հերպես բ վիրուսի կրողներ. նրանք կենդանաբանական այգում են. Գրիգորյան
Մենք ունենք ներքին տեղեկատվություն, որ դեկտեմբերին ռեզուս մակակ տեսակի մեկ կապիկ Գյումրու «Օազիս» ռեստորանից առանց համապատասխան անասնաբուժասանիտարական, կարանտինային պահանջների խախտումով տեղափոխվել է Երեւանի կենդանաբանական այգի։
Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՍԱՊԾ առաջին պետ Գրիգոր Գրիգորյանը:
«Մակակ ռեզուս կապիկները հանդիսանում է հերպես բ վիրուսի կրողներ, որով վարակումը ֆատալ հետեւանքներ է ունենում։ Այս կապիկը առանց համապատասխան պայմաններ ապահովելու պահվել է կենդանաբանական այգու տարածքում՝ անասնաբուժական կլինիկայում, ինչն արգելված է։ Այն մարդիկ, որոնք շփում են ունեցել կապիկի հետ, շատ հնարավոր է վարակված լինեն»,-նշեց նա։
Գրիգոր Գրիգորյանը ասաց, որ իր տեղեկություններով կենդանաբանական այգում նաեւ անկել են խոճկորներ․ «Մեր տեղեկություններով՝ խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդությունից են անկել, որը հանդիսանում է հատուկ վտանգավոր հիվանդություն։ Կենդանաբանական այգում խոզերի եւ մասնավորապես վայրի վարազների անոկւմա րդեն իսկ գրանցվել է, ցանկացած խոզ, որ բերվում է այգի, ենթարկվում է այդ ռիսկին»։
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Վերմիշյանը գործում ներգրավված է որպես կաշառք ստացող, իսկ Ջոն Ֆարխոյանը՝ կաշառք տվող
Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ: Ֆարխոյանը գո...
Սպասվում է բուք և ձյան առատ տեղումներ. Սուրենյան
Օդերևութաբան Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Փետրվարի 8-ին կեսօրից հետո` դեպի երեկո...
Հանրապետական ծննդատան նախկին տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ազատության մեջ կմնա
ՀՀ նախկին գլխավոր գինեկոլոգ, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ: Վերաքն...