ԱԺ-ում ավելի շատ ճգնաժամ կա, քան Սահմանադրական դատարանում. Գևորգ Պետրոսյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Գևորգ Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվե անցկացնելու որոշմանը:
«Ես հետևել եմ սոցցանցի արձագանքին, մենք որոշեցինք չմասնակցել քվեարկությանը, սա հիմք է հանդիսացել, որ մեզ մեղադրեն երերուն կեցվածքի համար, բայց նման խնդիր չկա»,- ասաց նա:
Պետրոսյանի գնահատմամբ՝ սահմանադրական ճգնաժամ, իբրև այդպիսին, գոյություն չունի, դա շինծու օրակարգ է:
«Եթե ասում ենք ճգնաժամ, դա պետք է հասկանալ ոչ թե մանր-մունր հակասություններ կամ մեկը մեկին չի սիրում, այլ որ այդ մարմինը հնարավորություն չունի իրականացնել իր առջև դրված պարտականությունը, բայց խնդրում եմ ասել մի դեպք, երբ Հրայր Թովմասյանի օրոք Սահմանադրական դատարանը դիմում է ստացել Սահմանադրությամբ դրա համար լիազորված անձանց կողմից և չի կարողացել կայացնել որոշումներ, քննել գործը:
Ասեմ, ԱԺ-ում ավելի շատ ճգնաժամ կա՝ իրար նկատմամբ վստահության, հանդուրժողականության ճգնաժամ»,- նշեց պատգամավորը:
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քա...
Զինվոներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ
Araratnews.am-ը վաղ առավոտյան տեղեկություն է ստացել, որ երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող...
Վանեցյանը հարցաքննվել է 2 գործով․ զննության է ենթարկվել նրա հեռախոսը NEWS.am
ԱԱԾ նախկին տնօրենին երեկ՝ հունվարի 30-ին, հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում...
ԼՂ հարցի քննարկում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ՝ Մյունխենում
Մյունխենի Անվտանգության համաժողովում փետրվարի 15-ին նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում Հայաստանի վարչապետ Ն...