Վանեցյանը մտնում է ակտիվ քաղաքականություն
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը տպագիր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանն ասել է, որ հայտարարելու է ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու մասի, հայտնում է Aysor.am-ը։
«Փորձելու եմ ինձ ներկայացնել արդեն քաղաքական դաշտում, քաղաքական գործունեությամբ զբաղվելը ենթադրում է քաղաքական ուժի ստեղծում, գրանցում, որը ես պատրաստվում եմ առաջիկայում իրականացնել», - ասել է նա։
Վանեցյանը նշել է, որ շատ մոտ ժամանակներս կհայտարարի կուսակցության գրանցման մասին։
Նա ասել է, թե անհրաժեշտություն կա, որպեսզի ձևավորվի մի քաղաքական ուժ, որը կփորձի համախմբել ու միավորել հասարակության այն լայն զանգվածին, որը չի ընդունում այսօրվա իշխանությունների գործելակերպը, չեն արդարացվել նրանց հույսերը ու նրանք մարդիկ են, որոնք չեն ուզում վերադարձ անցյալին։
«Շատ կարևոր մի երևույթ է ի հայտ եկել, որով հասարակությունը սևերի ու սպիտակների է բաժանվել, ես կարծում եմ՝ դա կեղծ օրակարգ է, բերվել է քաղաքական դաշտ օրակարգ, որ գործող իշխանությունների այլընտրանքը նախկիններն են, ես ձեզ վստահեցնում եմ, որ նման բան չկա, վերադարձ անցյալին երբեք չի լինելու, ես այն մարդն եմ, որը պայքարելու է դրա դեմ, որ հանկարծ վերադարձ այնցյալին չլինի, բայց ես նաև այն մարդն եմ, որը դեմ է հասարակության բաժանումներին ու այդ կեղծ օրակարգը, որը մանիպուլյատիվ կերպով տարածվում է, նման բան չկա, մենք բոլորս հայ ենք, ՀՀ քաղաքացիներ ենք», - ասել է Վանեցյանը։
Նմանատիպ հոդվածներ
Վանեցյանը հարցաքննվել է 2 գործով․ զննության է ենթարկվել նրա հեռախոսը NEWS.am
ԱԱԾ նախկին տնօրենին երեկ՝ հունվարի 30-ին, հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում...
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քա...
Զինվոներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ
Araratnews.am-ը վաղ առավոտյան տեղեկություն է ստացել, որ երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող...
ԼՂ հարցի քննարկում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ՝ Մյունխենում
Մյունխենի Անվտանգության համաժողովում փետրվարի 15-ին նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում Հայաստանի վարչապետ Ն...