Պատերազմ մեր երկրին պե՞տք է այսօր, թե՞ ոչ. Արթուր Վանեցյան
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը կարծում է, որ Ղարաբաղի հարցում Ադրբեջանի հետ բանակցությունների մասին հանրությունը պետք է տեղյակ լինի։ Վանեցյանը նման կարծիք է հայտնել երեկ մի շարք տպագիր լրատվամիջոցների խմբագրերի հետ հանդիպման ժամանակ։
«Ղարաբաղի հարցում վերջին երկու տարիների ընթացքում շատ իրարամերժ հայտարարություններ են լինում. մի կողմից իշխանություններն ասում են, որ իրենք չեն բանակցում, բայց մենք տեսնում ենք, որ կան որոշակի շփումներ և բանակցությունների նման գործընթացներ են տեղի ունենում։ Բանակցությունների այլընտրանքը պատերազմն է, իսկ պատերազմ մեր երկրին պե՞տք է այսօր, թե՞ ոչ»,–ասել է Վանեցյանը։
Նրա խոսքով` անկախ այն հանգամանքից` կհաղթենք, թե կպարտվենք պատերազմում, հայաստանյան իշխանությունները պարտավոր են անել ամեն ինչ, որպեսզի ապահովեն բանակցությունների խաղաղ գործընթացը։
Մյուս կողմից, եթե կան բանակցություններ, որոնց մասին իշխանությունը չի հայտարարում, դա էլ, ըստ Վանեցյանի, այլ վտանգ է պարունակում։ Իհարկե, բանակցությունները պետք է ունենան գաղտնի մաս, բայց Վանեցյանը կարծում է, որ հանրությունը պետք է որոշակիորեն տեղեկացված լինի` ինչի շուրջ են խոսում հակառակորդ երկրի հետ։
«Մենք ունենք կարևոր երեք սկզբունք` Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անքակտելի է և կոնֆլիկտի լուծումը կարող է լինել միայն փաթեթային տարբերակով»,–ասաց Վանեցյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 29–ին և 30–ին Ժնևում կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Հունվարի 29–ին արտգործնախարարների հանդիպումը տևել էր 7 ժամ, իսկ հունվարի 30–ին շարունակվել ևս 4 ժամ։
ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն էր տարածել` ասելով, որ Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ամենաինտենսիվն են եղել վերջին տարիների ընթացքում։
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քա...
Վանեցյանը հարցաքննվել է 2 գործով․ զննության է ենթարկվել նրա հեռախոսը NEWS.am
ԱԱԾ նախկին տնօրենին երեկ՝ հունվարի 30-ին, հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում...
Զինվոներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ
Araratnews.am-ը վաղ առավոտյան տեղեկություն է ստացել, որ երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող...
ԼՂ հարցի քննարկում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ՝ Մյունխենում
Մյունխենի Անվտանգության համաժողովում փետրվարի 15-ին նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում Հայաստանի վարչապետ Ն...