ՏԵՍԱՆՅՈՒԹ. Операция "Ы"` Հովակիմյանը բացահայտեց Հրայր Թովմասյանի «նպատակը». խորհրդարանական քննարկումներ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների նախագիծը ներկայացնելուց առաջ անդրադարձավ նախորդած իրավիճակի պատմությանը: Հովակիմյանը հիշեցրեց՝ Սահմանադրության բարեփոխումների գործընթացի նախաձեռնման ժամանակ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանն ի պաշտոնե ընդգրկվեց այդ հարցով զբաղվող հանձնաժողովի մեջ:
Պատգամավորը հիշեցրեց՝ նախագծի բուն հեղինակը համարվում է այն ժամանակ ԱՆ պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանը:
Հովակիմյանը բացահայտեց Թովմասյանի «Ի» օպերացիայի նպատակը, նաև նշեց՝ ինչու է օպերացիան այդ կերպ անվանում:
«Ինչո՞ւ «Ի», որ, ինչպես հայտնի ֆիլմում է ասվում, ոչ մեկը գլխի չընկնի: Նպատակը ՍԴ նախագահի ղեկավար կարգվելն էր, բայց խնդիր կար՝ ՍԴ գործող նախագահ Գագիկ Հարությունյանի ծննդյան օրը հնարավոր չէր փոխել, նա իր լիազորություններն ավարտում էր մարտի 23-ին: Մարդը ծնվել է, հո զոռով չե՞ս կարող օրը փոխել: Սրա միջոցն էլ գտան, ծննդյան օրը փոխեցին. Հարությունյանը 20 օր առաջ հրաժարվեց պաշտոնից: Նա ոչ թե ՍԴ անդամի պաշտոնից, այլ նախագահի պաշտոնից հրաժարվեց: Եթե դատավորի պաշտոնից հրաժարվեր, դա ևս թույլ չէր տա լուծել խնդիրը, որ Հրայր Թովմասյանը դառնար ՍԴ նախագահ»,- ասաց նա:
Տեսանյութը` Shantnews.am-ի:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դավիթ Տոնոյանը ԱԺ-ում խոսեց Արցախի «էլիտար» զորմասին մասին
«Էլիտար զորամաս գոյություն չունի»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նման հայտարարություն է արեց պաշտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մյունխենում մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Մյունխենում անվտանգության համաժողովի շրջանակում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալիևը Փաշինյանին սպասելիս. «Սպասեցնելու նուրբ արվեստը ... ))»
Տեսանյութ ու լուսանկարներ են հայտնվել համացանցում որոնցում երևում է, թե ինչպես է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մոտ 6 րոպ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավտոներկրողները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց
Ղազախները Վրաստանի շուկայից հայկական գրանցումներ են գնել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց...