Գործարք է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի ու Հրայր Թովմասյանի միջև. Փաշինյանը մանրամասնում է
Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում Սահմանադրական դատարանի վերաբերյալ իր ելույթում հայտնեց, որ Սահմանադրական դատարանն ամեն անգամ պլշած աչքերով իրեն նայող ՀՀ քաղաքացուն բացատրել է, որ ինքը՝ ՀՀ քաղաքացին, չի կարող երկրում իշխանություն ձևավորել:
ՍԴ նախագահն ու անդամները գրքեր են գրել «իրավակիրառ պրակտիկայի նախադեպային տրամաբանության հատուկ մասի սանկցիոն կանխավարկածի կոնվենցիոնալ զսպման անհրաժեշտության» մասին, բայց այդպես էլ չեն կարողացել պատասխանել մի պարզ հարցի՝ բա քվեարկությունների լցոնումները, ընտրությունների եկող մեռած հոգիները, ընտրակաշառքները, բա վստահված անձանց ու դիտորդների ծեծը»,- հայտնեց վարչապետը:
Փաշինյանը նշեց, որ այս դաժան և անպատասխան հարցերի ծանր բեռը անցյալում թողնելու, մեր երկրի սահմանադրական իրավունքի և սահմանադրական դատարանի պատմության նոր էջ բացելու համար նոր Սահմանադրությամբ ընտրվել էր այն հավասարակշռված մոդելը, որի մասին խոսեց, որի մասին քաջալերանքի բազմաթիվ խոսքեր են ասել: Այս մոդելը Փաշինյանն առաջարկեց պայմանականորեն անվանել «Երազանքի Սահմանադրական դատարան»:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ամեն ինչ արել է Սահմանադրության տեքստն իր սեփական պլաններին հարմարացնելու համար։
«Ըստ էության, գործարք է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի ու Հրայր Թովմասյանի միջև հետևյալ տրամաբանությամբ՝ եթե Թովմասյանը ստեղծում է Սահմանադրության տեքստ, որը Սերժ Սարգսյանին ցմահ պաշտոնավարելու հնարավորություն է տալիս, ուրեմն այդ տեքստը պետք է նաև իրեն ցմահ պաշտոնավարելու հնարավորություն տա որպես ՍԴ նախագահ՝ ի հեճուկս գործող Սահմանադրության», - ասաց Ն. Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քա...
Վանեցյանը հարցաքննվել է 2 գործով․ զննության է ենթարկվել նրա հեռախոսը NEWS.am
ԱԱԾ նախկին տնօրենին երեկ՝ հունվարի 30-ին, հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում...
ԼՂ հարցի քննարկում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ՝ Մյունխենում
Մյունխենի Անվտանգության համաժողովում փետրվարի 15-ին նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում Հայաստանի վարչապետ Ն...
Զինվոներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ
Araratnews.am-ը վաղ առավոտյան տեղեկություն է ստացել, որ երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող...