Վրաերթ Իսակովի պողոտայում․ տուժածի վիճակը ծանր է
Փետրվարի 4-ին` ժամը 20:59-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի և Մոնթե Մելքոնյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ` քաղաքացուն վրաերթի են ենթարկել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կարեն Գ., ծնված 1977 թ.) վրաերթի է ենթարկել քաղաքացու, որին փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Տուժածը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում ռումբ է տեղադրված․ ահազանգ ԱԻՆ-ում
Փետրվարի 3-ին՝ ժամը 12:21-ին, 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ոստիկանու...
Երկրաշարժ Ադրբեջանում, որը զգացվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքում և Պառավաքար գյուղում
Փետրվարի 1-ին, տեղական ժամանակով ժամը 07:58-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 03:58-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայ...
Սևանում մի քանի տասնյակ ավտոմեքենաների բախման հետևանքով տուժած 11 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց
Սևանի վարչական տարածքում այսօր միմյանց են բախվել շուրջ 50 ավտոմեքենաներ: Վաղ առավոտից այդտեղ ձյուն է տեղում: Ավտոմե...
Արցախում զինվոր է վիրավորվել. վիճակը գնահատվում է ծանր
Հունվարի 28-ին՝ ժամը 02:55-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասու...