Վարչապետի շնորհիվ է, որ ժողովուրդը կոշիկները չի մաքրում Ռուբեն Հայրապետյանի վրա. Սիմոնյան
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույց է ունեցել փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: Անդրադառնալով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի երեկվա հայտարարություններին՝ ասել է. «Այսօր Ռուբեն Հայրապետյանների և մնացածի վրա ՀՀ ժողովուրդն իր կոշիկները չի մաքրում միակ պատճառով, որ թույլ չտվողը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Մենք իրենց՝ մարդ սպանող, մարդ ծեծող, մարդ առևանգող տեսակը չենք:
Դա այն մարդը չէ՞ր, որ ասում էր՝ ես ի՞նչ պիտի անեմ, ես պիտի ծեծեմ... Դուք զինվորական բժշկին ախրաննիկներով քացիներով ծեծող տեսակ եք, դուք մարդ առևանգող, տարածքներ խլող, ընտրություններ կեղծող, մականունավոր տեսակ եք, իսկ ՀՀ գործող իշխանությունն այդ տեսակը չէ, չի ստացվելու մեզնից այդ տեսակը սարքել: Իրենց տեսակը դատական հայցերի ժամանակ շատ արագ հիվանդացող տեսակ է, բոլոր երգիչ-երգչուհիներին հեռախոսազանգերով ստորագրություններ խնդրող տեսակ է: Իրենց տեսակը վերացող տեսակ է, վերանալու է ՀՀ տարածքից». փետրվարի 5-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Նմանատիպ հոդվածներ
Վանեցյանը հարցաքննվել է 2 գործով․ զննության է ենթարկվել նրա հեռախոսը NEWS.am
ԱԱԾ նախկին տնօրենին երեկ՝ հունվարի 30-ին, հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում...
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քա...
Զինվոներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ
Araratnews.am-ը վաղ առավոտյան տեղեկություն է ստացել, որ երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող...
«Ոսկու աշխարհ»-ի սեփականատերը դիմել է ԱԱԾ և հայտնել, որ Գագիկ Բեգլարյանին կաշառք է տվել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 311 հոդվածի...